Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ներդրողների համար գրավիչ բիզնես միջավայրի ստեղծմամբ: Իմ կանադացի գործընկերը բանակցությունների ընթացքում հայտարարել եմ կանադական ներդրումների ակտիվացմանը նպաստելու պատրաստակամության մասին. Հայաստանում են արդեն կանադական բիզնեսով ընկերություններ,-այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Փաշինյանը, միաժամանակ, նշեց երկրում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացները ճիշտ ներկայացնելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ գործընթացը երբեմն առնչվում է նաեւ արտասահմանյան ընկերություններին. «Սակայն նպատակը ոչ թե ներդրումներին խոչընդոտելն է կամ նույնիսկ ընկերություններին վռնդելը, այլ հակառակը՝ մենք ցանկանում ենք միջավայր ստեղծել, որտեղ բիզնեսը կախված չի լինի պաշտոնյաների քմահաճույքներից, որպեսզի հաշվի առնվեն բնապահպանության հարցերը, որպեսզի բոլորը վստահ լինեն, որ ցանկացած համագործակցություն չի կարող ազգային եւ ժողովրդական շահերից վեր լինել»:
Թրյուդոն նշեց, որ կանադացի ձեռնարկատերերը հետաքրքրություն են դրսեւորում տարբեր ուղղություններով՝ ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքներ, հեղուկ եւ կարծր թափոնների իրացում:
Ի պատասխան դեսպանատուն բացելու մասին հարցին՝ Թրյուդոն նշեց, որ դա կախված է բիզնես կապերի զարգացումից եւ մարդկանց միջեւ հարաբերություններից, ապա խոստացավ հարցին վերադառնալ ավելի ուշ:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը