Հովիկ Աբրահամյանը կարգելի՞ որդուն շփվել կրիմինալի հետ
Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է` ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդեն Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը, ասաց. «Դա քննարկման փուլում է գտնվում: Մենք երեկ ենք այդ որոշումը կայացրել: Դեռ այդ հարցին չենք անդրադարձել, թե ովքեր են դասավանդելու»: Լրագրողներից մեկի հարցին, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պայքար է սկսել կրիմինալի դեմ, հնարավո՞ր է, օգտվելով իր փորձից, նա որդուն արգելի շփվել կրիմինալի հետ, վարչապետը պատասխանեց, թե հարցն անհեթեթ է:
