Գազի գինը նվազելու է
ՀՀ Կառավարությունը շուտով կտեղեկացնի, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների ո՛ր առաջարկներն են ընդունվել: Այս մասին մարտի 25-ին լրագորղներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե կա՞ հավանականություն, որ Հայաստանում սպառողի համար գազի գինը կնվազի, ասաց. «Այո, կա հավանականություն: Հանրապետության նախագահի` Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կա հանձնարարական գերատեսչություններին, որ գազի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ իրականացնեն: Հիմա հենց այդ փուլում ենք գտնվում: Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, ուղղակի, թե` ինչքանով, քննարկումների արդյունքում պարզ կդառնա»:
