Ջասթին Թրյուդոյի առաջին այցը Հայաստան եղել է 1984-ին (լուսանկարներ)

Այս շաբաթ ֆրանսախոս աշխարհի երկրների առաջնորդները ժամանում են Երեւանի Զվարթնոց օդանավակայանում` Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացմանը: Նրանցից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան, սակայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի համար սա յուրօրինակ առիթ է, քանի որ նախկինում նա արդեն հասցրել է ծանոթանալ հայկական հյուրասիրությանը: Այս մասին Armenian Weekly-ում գրում է Րաֆֆի Էլիոթը:

Հեղինակը գրում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար նյութ պատրաստելիս նամակ է ստացել իր հորեղբորից, որին կցած էին Կանադայի նախկին վարչապետ Պիեր Էլիոթ Թրյուդոյի` Ջասթին Թրյուդոյի հոր, նկարները, որտեղ վարչապետն այցելում է Ծիծեռնակաբերդ: Վարչապետ Թրյուդոյի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի այն ժամանակվա տնօրեն պրոֆեսոր Բարսեղյանի նկարներն արվել են 1984 թվականին, հավանաբար` ամռանը:
« Ջասթին Թրյուդոն, ով այդ ժամանակ հավանաբար 13 տարեկան էր, բացակայում է լուսանկարներից: Սակայն,իմանալով, որ նա հոր հետ այդ ժամանակ Մոսկվայում էր (ԽՍՀՄ բոլոր թռիչքները կատարվում էին Մոսկվայով), ուստի նա հավանաբար եւս Հայաստանում է եղել: Դժբախտաբար, մեր միակ կապը այդ լուսանկարի հետ՝ պրոֆեսոր Բարսեղյանը մահացել է, իսկ նրա ընտանիքը տվյալ այցի հետ կապված մանրամասներ չի հիշում»,- գրում է հեղինակը: Րաֆֆի Էլիոթը փորձել է տվյալ այցի մասին հավելյալ տեղեկություններ հավաքել նաեւ կառավարական արխիվները քրքրելով: Մինչեւ 1984 թվականի հունիսին պաշտոնից հեռանալը` Պիեր Թրյուդոն մոտ 16 տարի եղել է Կանադայի վարչապետի պաշտոնում: 1965 թվականին Մաունթ-Ռոյալում ընտրվելուց հետո նրա կողմնակիցները խրախուսել են իրեն պաշտոնապես երկլեզու, բազմամշակութային համակարգի եւ Կանադայի Սահմանադրության ներդրման համար: Պիեր Թրյուդոյի կերպարի շուրջ եղած համակրանքի արդյունքում նոր տերմին է ներմուծվել` թրյուդոմանիա, որն այժմ նաեւ կիրառվում է նրա որդի Ջասթին Թրյուդոյի մասին: Նշվում է նաեւ, որ նախկին վարչապետի քննադատները պախարակել են նրա կործանարար տնտեսական քաղաքականությունը, կոմունիստական առաջնորդների հետ բարիդրացիական հարաբերությունները եւ հեդոնիստական ապրելակերպը:
Հեղինակը գրում է, որ 1984 թվականի հունիսի 30-ին Պիեր Թրյուդոն հայտարարել է պաշտոնը թողնելու մասին եւ ապա իր երեխաների հետ ուղեւորվել է պատմական Մետաքսի ճանապարհով: Այդպիսով` նրանք հայտնվել են Սովետական միությունում եւ, ի վերջո, Երեւանում: Հենց այդ ժամանակ էլ վարչապետը ծանոթացել է պրոֆեսոր Բարսեղյանի հետ, որը զբաղվում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կառուցման աշխատանքներով:
Հեղինակը գրում է, որ այս այցի մասին տեղեկությունները խիստ սահմանափակ են, եւ զարմանալիորեն, Պիեր Թրյուդոն անգամ ներառված չէ թանգարանի նշանավոր հյուրերի ցուցակում: Ջասթին Թրյուդոն այս տարի Վրաստանից մի լրագրողի հետ զրույցում ասել է, որ Թբիլիսին հրաշալի քաղաք էր, երբ նա երեխա էր: Սակայն զարմանալի է, որ լրատվամիջոցներն այդ այցը թվագրում են 1982-ին, մինչդեռ Թրյուդոների` այդ տարի Սովետական միություն կատարված այցի մասին տեղեկություններ չկան: 1984 թվականին Ջասթին Թրյուդոյի եւ հոր այցը Թբիլիսի եւ նույն տարում Պիեր Թրյուդոյի այցը Երեւան համադրելով` հեղինակը գրեթե համոզվել է, որ վարչապետը նույնպես Երեւանում է եղել: Րաֆֆի Էլիոթն ապա կապ է հաստատել վարչապետի գրասենյակի աղբյուրի հետ, եւ նա հաստատել է, որ Ջասթին Թրյուդոն իսկապես 1984 թվականին այցելել է Հայաստան, եւ խնդրել են հեղինակի մոտ եղած նկարը եւս ներառել վարչապետի արխիվում: Նշվում է, որ տվյալ նկարները իրենցից ներկայացնում են իրական ֆոտոի լուսանկար, իսկ իրական լուսանկարները հավանաբար կորած են, կամ էլ պրոֆեսոր Բարսեղյանի անձնական ֆայլերի հետ պահված են թանգարանի արխիվում:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գեղամ Մանուկյանը բացահայտում է նիկոլական հերթական ստերը (video) Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում․ մարզիչները երեխաներին մարզում են մարզադպրոցի դիմաց (video) Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան Ինչպե՞ս է Նիկոլը կուշտ՝ ճգնաժամի ժամանակ (video) Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Արտակ Զաքարյան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնյաների գործով քրվարույթն ուղարկվել է դատարան Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել Թուրքիայում անտառային հրդեհներ են Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ» Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ» Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am