Ժամանակը գրում է.
«Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ հոկտեմբերի 10-ին փակել էին Ալավերդի քաղաքից դեպի Վրաստան գնացող ճանապարհը: Գործարանի աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները իրենց մեքենաներով, հնարավոր բոլոր այլ միջոցներով երկու ժամ շարունակ փակ են պահել ճանապարհը մինչև դեպքի վայր են ժամանել մարզպետարանի աշխատակիցներ ու մարզպետի օգնականը:
Գործարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ իրենց ակցիան առայժմ նախազգուշական է, սակայն եթե որոշում կայացվի գործարանը վերջնական փակել և այն բանկին հանձնել, ապա իրենք ընդունակ են ավելի լուրջ քայլերի, մասնավորապես՝ պատրաստվում են քանդել դեպի Վրաստան գնացող երկաթգիծը:
Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում, և հիմա վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը վերցնում է «Վալեքս» խմբի մեջ մտնող «էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը»,-գրում է թերթը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը