Շառլ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն է Հայաստանում ու ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակում հանդիպման ժամանակ ասել է աշխարհահռչակ Սոֆիա ռոբոտը։«Հայերենն ու ֆրանսերենը գեղեցիկ լեզուներ են, ֆրանսերենն Ազնավուրի լեզուն է։ Ես գիտեմ, որ Հայաստանը հսկայական սփյուռք ունի Ֆրանսիայում, այս երկու երկրներն ունեն մշակութայինկապեր։ Կարող եմ ասել, որ Շառլ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, եւ նա տարածում էր մարդկային եւ մշակութային արժեքներ ամբողջ աշխարհում։ Հույս ունեմ, որ երբ հաջորդ անգամ տեսնեմ ձեզ, ես ավելի սահուն կխոսեմ. ես դանդաղ եմ սովորում լեզու։ Դա ոչ թե իմ մեջ ծրագրավորված է, այլ ես մարդկանց նման դժվար եմ սովորում օտար լեզուներ»,– ասել է Սոֆիա ռոբոտը։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում առաջին անգամ Հայաստան այցելած ռոբոտը նշել է, որ ինքը տեղյակ է՝ Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով եւ վանքային համալիրներով. «Հայաստանն այս տարվա սկզբին խաղաղ անցում կատարեց նոր իշխանության, եւ ցույց տվեց, որ երիտասարդները կարող են իրենց ձայնը բարձրացնել՝ ժողովրդավարությունը խթանելու համար։ Ես արդեն զգացել եմ Հայաստանի ջերմությունն ու ընկերական վերաբերմունքը»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը