Հայկական հարցի մասնագետ Սեյիթ Սերթչելիքը կարևոր պաշտոն է ստացել Էրդողանի աշխատակազմում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է նշանակել պատմաբան, հայկական հարցի մասնագետ, պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքին: Սերթչելիքը 2011թ. Թուրքիայի խորհրդարանի ընտրություններին պատգամավոր է ընտրվել «Արդարություն և զարգացում կուսակցությունից»(ԱԶԿ): Իսկ 2016թ. նշանակվել է նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական: Նա այն եզակի թուրք պատմաբաններից է, ով տիրապետում է 10 լեզվի, այդ թվում հայերենի և ռուսերենի։ Սեյիդ Սերթչելիքը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գրականագիտության ֆակուլտետում գիտական գործունեությամբ է զբաղվել: Նա հայերեն իմացող առաջին թուրք պատմաբանն է, ով հայկական հարցի շուրջ ուսումնասիրություններ է կատարել Մոսկվայի և Պետերբուրգի ռուսական արխիվներում և գրադարաններում: 2009թ. Թուրքիայի խորհրդարանի կողմից թուրքերեն և անգլերեն հրատարակվել է նրա` թուրքական պաշտոնական թեզը ներկայացնող «Հայկական հարցը ռուսական և հայկական աղբյուրների լույսի ներքո, առաջացման ընթացքը 1678-1914 թթ.» գիրքը: Իսկ հայկական հարցին առնչվող երկրորդ գիրքը` «Հայկական հարցը ռուսական և հայկական աղբյուրների լույսի ներքո, 1915-1923 գաղութատիրական պատերազմը» հրապարակվել է «Srt» հրատարակչությունում: Աղբյուր` Ermenihaber

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ» Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ» Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am