Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Աշոտ Մնացականյանը, տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանը, տեղակալ՝ Հակոբ Մելիքյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը, տեղակալ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը, ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, տեղակալ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Երևանի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը հրավիրել նոյեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 և «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ: Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը