Ի՞նչ է տարել Պերմյակովն իր հետ Ավետիսյանների տնից
Ավետիսյանների սպանության գործով ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը նշանակվել էր՝ պարզելու համար, թե Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի Վալերի Պերմյակովը նյութական ինչ վնաս էր հասցրել Ավետիսյաններին: Պերմյակովը տնից վերցրել էր գլխարկ՝ 500 դրամարժողությամբ, սպորտային տաբատ՝ 1100, ճտքավոր կոշիկներ՝ 15 հազար դրամ, տղամարդու բաճկոն՝ 2 հազար դրամ: Նշենք, որ Պերմյակովին ձերբակալելուց հետո նրանից առգրավվել էին բջջային հեռախոսներ, որոնք ըստ փորձաքննության եզրակացության, պատկանում է Ավետիսյանների ընտանիքի անդամներին: Գործով ապացույցների ուսումնասիրությունը շարունակվում է:
