«Հայաստանում էլեկտրաէներգիայի գործող սակագինը միանշանակ կարող է ցածր լինել»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ էներգետիկ համակարգն այս տարիների ընթացքում երբեք չի ենթարկվել պետական անկախ աուդիտի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվում ոլորտում: Այսինքն, որևէ մեկը չի կարող ասել, թե սեփականատերերն իրականում ինչ վիճակում են սեփականաշնորհել էներգահամակարգի այս կամ այն կառույցը և դրանից հետո ինչ են արել դրա հետ: Չկա նաև պատկերացում, թե այս ընթացքում համակարգն ինչ ձևով ու տրամաբանությամբ է շահագործվում: Եվ պետության մոտեցումը, թե` համակարգը սեփականաշնորհվել է, որպեսզի ավելի լավ աշխատի, տարիների ընթացքում տեսանելի է դառնում, որ այնքան էլ ճիշտ չէ. զարգանալու փոխարեն այն հասել է այնպիսի մի իրավիճակի, որն ընդամենը կարողանում է մի կերպ շահագործվել: Դրա փոխարեն, մատուցված ծառայությունների սակագները, չգիտես ինչու, գնալով աճում են:

«Ոչ ոք չգիտի, թե սեփականաշնորհված համակարգերում ներկայում ինչ է կատարվում: Դա պարզելու համար պետությունը պետք է անկախ աուդիտ պատվիրի և պարզի, թե ինչու է համակարգը զարգանալու փոխարեն բազմաթիվ խնդիրներ կուտակել ու հասել քայքայման եզրին: Ժամանակին Հայաստանն ուներ էներգետիկ կայուն համակարգ՝ ատոմակայան, ջերմակայաններ և հիդրոկայաններ, որոնք մշտապես ապահովել են էներգետիկ համակարգի ռեզերվները: Ցուրտ ու մութ տարիներին հիդրոկայանները երկիրը փրկեցին: Բայց հիմա դրանք սեփականաշնորհված են և ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում են ներկայում գտնվում: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը պարզվի, որ դրանցից ոչ մեկն այլևս չի աշխատում, որովհետև սեփականաշնորհելուց հետո միայն գումար է ստացվել ու որևէ ներդրում էլ չի արվել: Սա պետական անվտանգության խնդիր է, և պետք է բոլորի համար էլ պարզ լինի, թե համակարգն այս տարիների ընթացքում ընդհանրապես ինչ ուղղությամբ է շարժվում»,– ասաց արտադրության ղեկավար, էներգետիկ ոլորտում երկար տարիներ աշխատած Էդուարդ Գրիգորյանը:
Նա էներգետիկ հարցերը բավականին մոտիկից է ուսումնասիրել և համոզված է, որ եթե ցանկացած ոլորտում էլ թվանկարիչներ լինեն, ապա առանց դժվարության կարելի է ցանկացած թիվ, տառ, ծառ էլ նկարել: Իսկ երբ խոսք է գնում կոնկրետ էներգետիկ համակարգի կողմից վարվող սակագնային քաղաքականության մասին, ապա կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թեև հաշվարկում է էլեկտրաէներգիայի սակագները, բայց ներկայացված փաստաթղթերով ո՛չ կատարված աշխատանքի, ո՛չ էլ գնված ապրանքների ստուգում տեղերում չի իրականացնում: «Հանձնաժողովը չի գնում տեղում ստուգի, թե կազմակերպությունն իր ստանձնած պարտավորություններից որոնք է կատարել, որոնք՝ ոչ, բայց իրեն ներկայացված ծախսերն ընդունում է և ներառում է սակագնի մեջ: Այսօր էներգետիկ համակարգի ծախսերը կարելի է շատ–շատ նվազեցնել, ոչ թե ավելացնել: Եվ խնդիրը միայն կորուստներին չի վերաբերում: Բացի կորուստներից շատ մեծ խնդիրներ կան՝ կապված ապրանքները թանկ գնով գնելու, վերանորոգման աշխատանքերի վրա կրկնակի գումար ծախսելու ընթացիկ աշխատանքները մի քանի անգամ գրելու, բայց իրականում չկատարելու հետ կապված: Այսինքն, սակագնի ձևավորման փուլում ներառվում են բազմաթիվ ավելորդ ծախսեր, որոնք կարելի է խնայել և ունենալ ցածր սակագին: Դա իր հերթին կբերի արդյունաբերության զարգացման: Այս իմաստով բազմաթիվ նման հարցեր կան, որոնք գումարվում և հանգեցնում են ուռճացված սակագնի, ինչը միանշանակ պետք է վերանայել»,– ասաց Է. Գրիգորյանը:
Ըստ նրա, բոլոր դիտարկումները հաստատում են, որ Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ կարող է ցածր լինել: Դա թույլ կտա, որ Հայաստանում արդյունաբերության տարբեր ուղղություններ զարգանան: Հիմա, սակայն, դա հնարավոր չէ, քանի որ արհեստականորեն ուռճացված հոսանքի սակագինը ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով էլ հայկական արտադրանքը կորցնում է իր գրավչությունը շուկայում: Նախկինում, ի դեպ, եղել է պետական ձեռնարկություն, որն արտադրված հոսանքի որակի և կատարված ծախսերի վերահսկողություն է իրականացրել: Այդ կառույցն էլ հիմա չկա, և ոլորտում որևէ ձևով վերահսկողություն չի իրականացվում: Ստացվում է, որ խնդիրներ ունենալու դեպքում բնակիչը միայնակ պետք է պայքարի էլցանցի դեմ, որն ըստ էության, մասնավոր կառույց է: Այս անհավասար պայքարում բնական է, որ չնայած բնակիչը տուժում է, սակայն որևէ ձևով չի կարող պայքարել իր խախտված իրավունքները պաշտպանելու համար: «Բնակիչն էլ, գործարանատերն էլ պայմանագիր են կնքել, որ պետք է որակյալ հոսանք ստանան: Դա նշանակում է, որ թե՛ հոսանքի հաճախականությունը, թե՛ մյուս պարամետրերը պետք է համապատասխանեն պահանջվող չափանիշներին: Բայց մենք գիտենք, որ հոսանքի տատանումները ահռելի չափերի են հասնում: Եվ այստեղ չկա մի անկախ մարմին, որին սպառողը կամ արտադրողը կարողանա դիմել և պաշտպանել իր իրավունքները: Ստիպված պետք է էլցանցին դիմեն, բայց այն սեփականություն է և ի վերջո տալու է այն եզրակացությունը, ինչ իրեն է հարմար: Թեև կան անկախ աուդիտորական ընկերություններ, բայց այդ ծառայությունից օգտվելը թանկ հաճույք է և սովորական քաղաքացին կամ ձեռնարկատերը չի կարող նրանց դիմել», – ասաց Է. Գրիգորյանը: Արտադրության ղեկավարի դիտարկմամբ, ընդհանրապես, էներգետիկ համակարգն այսօր բավականին լուրջ թերություններ ունի, որոնք միանշանակ պետք է վերացնել: Մասնավորապես՝ նախկին սեփականատերերը համակարգերը մաքսիմում շահագործել են, մինիմում վերանորոգել: Բայց դրա դիմաց մեծ չափի ծախսեր են ներկայացրել, որոնք էլ հանգեցրել են նման իրավիճակի: Եվ այսպես շարունակ, նախկինում չարված աշխատանքներին ավելացրել են նորերը և նոր ուռճացված ծախսերով ներկայացրել հանձնաժողովի հաստատամանը: Այս ամենը պետք է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարզի, պետք է նաև շահագրգռված լինի էներգահամակարգի մասին լիարժեք ու հիմնավորված պատկերացում ունենալու համար: Այդ պատճառով է, որ ամենից առաջ պետք է անկախ աուդիտ անցկացնի և պարզի, թե ուր ենք այսօր հասել, համոզված է Է. Գրիգորյանը: Ամենակարևոր հարցերից է նաև մասնագետների դուրս մղումը համակարգից: Դրա պատճառն էլ այն է, որ էներգետիկան ավելի շատ բիզնես ոլորտ է դարձել, քան պետանվտանգություն ապահովող կարևորագույն ոլորտներից մեկը, համոզված է նա: Այս պայմաններում շատ մասնագետներ ստիպված են գլուխները կախ աշխատել, միայն թե աշխատանքից չզրկվեն: Նման իրավիճակ է համակարգում արդեն 15 տարի, մի համակարգ, որը ժամանակին եղել է ամենահզորագույններից մեկը նախկին Խորհրդային Միությունում, ասում Է. Գրիգորյանը: Եվ եթե նախկինում էլեկտրաէներգիայի 80 %-ը սպառում էին արտադրական ձեռնարկությունները, իսկ 20 %-ը բնակիչները, ապա հիմա պատկերը 180 աստիճանով շրջվել է: «Իմ կարծիքով, էներգահամակարգը շատ վատ վիճակում է, չնայած կարող է շատ արագ վերականգնվել: Մենք այդ պոտենցիալն ունենք: Կարևոր է նաև ողջ էներգահամակարգի անվտանգության հարցերը նոր որակական աստիճանի բարձրացնելու հարցը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքացու է վերաբերում: Եվ չի կարելի թույլ տալ, որ ինչպես Ադրբեջանում ողջ համակարգը զրոյացավ, մենք էլ նման վիճակի հասնենք, որի նախապայմանները, ցավոք, արդեն կան»,- ասաց Է. Գրիգորյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 103 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ» Գիշերվա նախարար․ ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից. «Ժողովուրդ» Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ» 53.5 մլն դրամ պարտավորություն, $56.6 հազար բաժնետոմս․ ինչ է հայտարարագրել կոմիտեի նախագահի տեղակալը 397 մլն դրամ ներդրումով ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ «ՖՈՒԴ ԴԵՊՈ»-ի «չզեկուցվող շահը» Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ» Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը. «Հրապարակ» Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում․ ադրբեջանագետ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am