Արտո Թունջբոյաջյանը Արցախում է — «Մեզ պետք է վերամիավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»

Օրերս Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ էր ժամանել կոմպոզիտոր, մարդ-նվագախումբ, Գրեմմի և BBC World Music մրցանակների դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը: arcakh24.info-ի թղթակցի այն հարցին, թե առաջի՞ն անգամ է արդյոք երգիչն այցելում Արցախ և ո ՞րն է նրա նպատակը` Արտո Թունջբոյաջյանը պատասխանեց, որ դա իր երկրորդ այցն է ու իր նպատակն է նպաստել Արցախում մշակույթի զարգացմանը և մշակութային կենտրոնների ձևավորմանը: Խոսելով մշակույթից, իհարկե, չէինք կարող շրջանցել Շառլ Ազնավուրի մասին հարցը` մի մարդու, ով մեծ դեր ունի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի մեջ: -Արտո, ասացեք խնդրեմ, ո՞վ էր Ձեզ համար Շառլ Ազնավուրը: — Շառլ Ազնավուրն ինձ համար Հայ էր` հայ ժողովրդին բնորոշ հատկանիշներով: Շառլ Ազնավուրն ինձ համար ջուր էր, քանի-որ ինչ խոչընդոտներ էլ լինեն ճանապարհին` ջուրը միշտ կներթափանցի և կգտնի ճանապարհը: Եվ սա հայի էությունն է, ինչ դժվարություններ ու խոչընդոտներ էլ որ լինեն նրա ճանապարհին` նա դրանք հաղթահարում է և շարունակում ապրել: Նույնպիսի վերաբերմունք ունեմ նաև Ցեղասպանության վերաբերյալ, ես հիշում եմ այդ սարսափելի ժամանակահատվածում սպանվածներին, այդ ցավն իմ մեջ է, ես չեմ կառչում դրանից, բայց չեմ էլ մոռանում` ապրում եմ, առաջ գնում, ուրախանում և հպարտանում եմ, եթե ես անընդհատ սգամ, որևէ մեկին դրանից ավելի լավ չի լինի, հիշելով այդ ողբերգությունը` ես հիմա էլ սառը քրտինքով եմ պատվում, հատկապես, որ Ցեղասպանությունը դիպել է նաև իմ ընտանիքին, բայց ես ապրում և ստեղծագործում եմ, իսկ նրանք շարունակում են ապրել մեր հիշողության մեջ: Արտո Թունջբոյաջյանը նաև նշեց, որ եթե այդպիսի հնարավորություն ունենար, ապա, ի հիշատակ Շառլ Ազնավուրի, նա կառաջարկեր ողջ հայ ազգին միաժամանակ նույն պահին միացնել մեծ շանսոնյեի երգերից որևէ մեկը, օրինակ` «La boheme»-ն: (Արտո Թունջբոյաջյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը — խմբագրական): — Ինչպե՞ս եք գնահատում երկրում տիրող իրավիճակը և եթե հնարավորություն ունենաիք, ի՞նչը կփոխեիք: -Ես կարծում եմ, որ ամեն ինչում պետք է անկեղծ լինել: Անկեղծություն` ահա թե ինչի կարիքն ունենք: Շատ կարևոր է խաբված չզգալ: Մեզ պետք է վերամիավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Պետք է բոլորը միասին նստեն և բաց ու անկեղծ խոսեն` պետք է ոչ միայն կարողանալ խոսել, այլև սովորել լսել` լսել այս երկրի յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը` ժողովրդի կարիքները հասկանալու համար: Հակառակ դեպքում, դա նույնն է, ինչ մեկի համար կոշիկ գնել առանց նախապես նրա ոտքի չափսը հարցնելու: Երաժիշտը մի դեպք հիշեց, երբ գյուղերից մեկում միլիոնավոր դրամներ արժողությամբ եկեղեցի էր վերյանորոգում, բայց քանի-որ այնտեղ ոչ ճանապարհներ կային, ոչ ջուր` գյուղի բնակիչները սկսեցին լքել գյուղը և 30-ից ավել տներից մնացին միայն 7-ը: Եվ նրան ցնցել էր այն, թե ինչպե՞ս կարելի էր հաշվի չառնել բնակիչների կարիքները, ճանապարհները վերանորոգելու փոխարեն, մարդկանց ջրով մատակարարելու փոխարեն սկսեցին եկեղեցի կառուցել, բայց ու՞մ համար: Ո՞վ պետք է այցելի այդ եկեղեցին, եթե այնտեղ բնակիչներ գրեթե չեն մնացել: -Ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր արվեստի և Հայաստանում մշակույթի զարգացման հետ կապված: -Երբ ինձ առաջարկեցին մասնակցել «Հայաստանի ձայնը» ծրագրին, ես համաձայնվեցի միայն մեկ պայմանով, որ կմասնակցեմ միայն առաջին սեզոնին: Այնուհետև ես առաջարկեցի ստեղծել նմանատիպ մրցույթներ, բայց երաժիշտների և կոմպոզիտորների համար: Արտո Թունջբոյաջյանը կիսվեց իր գաղափարներով և ծրագրերով, որոնք ցանկանում է իրագործել: Այդ ծրագրերը կօգնեին բարձրացնել երկրում մշակութային մակարդակը, ինչպես նաև հետաքրքրություն կառաջացներ երիտասարդության շրջանում ու կհաղորդակցեր նրանց բարձրին և գեղեցիկին: Միևնույն ժամանակ երաժիշտը նշեց, որ նա կարևորություն չի տալիս նյութական բարեկեցությանը և բացարձակապես անկախ է դրամից: «Մենք այս աշխարհ ենք եկել «մերկ» և այդպես էլ կհեռանանք առանց որևէ բան տանելու»,- ասաց երաժիշտը: Ինչպես մեր զրույցում նշեց Արտո Թունջբոյաջյանը. «Ամեն ինչ սկսվում է մեկ անձից, բայց երբեք չի ավարտվում մեկ անձով: Մենք պետք է միավորվենք և միասնական լինենք: Մենք պետք է ավելի անկեղծ լինենք միմյանց հետ»:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ» Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ» Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am