«Ատելության խոսքը» ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը որոշել է անարձագանք չթողնել համացանցում տեղ գտած հայհոյանքները և այդ երևույթին իրավական ընթացք տալ: Ինչ խոսք, ինքնին երևույթը գարշելի է՝ մարդիկ, հավանաբար, իրենց անձը կարևորելու, այս կյանքում ինքնահաստատվելու և իրենց «ժողովրդի մասնիկ» զգալու նպատակով անպատկառ բառեր են գրում ֆեյսբուքյան կամ յութուբյան մեկնաբանություններում: Ցավալին այն է, որ դա չի դատապարտվում և անգամ խրախուսվում է իրավապաշտպան, այդ թվում՝ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից՝ «դե ինչ անենք՝ ժողովրդի ձայնն է»: Ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում մեր հ/կ-ներից շատերն առաջնորդվում են ոչ թե իրենց կանոնադրություններով և հայտարարագրված սկզբունքներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն անխուսափելիորեն բերում է երկակի ստանդարտների: Տեխնիկական առումով, սակայն, խնդիրը, գոնե ինձ համար, այնքան էլ պարզ չէ: Ամեն օր Aravot.am կայքում հրապարակվում է 100-200 նյութ, որոնցից, ենթադրենք, 5-10-ը այսպես թե այնպես վերաբերում է ՀՀԿ-ին կամ ՀՀԿ-ականներին: Այդ 5-10 նյութերի տակ գրվում է 50-300 մեկնաբանություն, որոնց 90 տոկոսը հայհոյանքներ են: (Թիրախների շարքին կարող են ավելանալ նաև դաշնակցականները՝ կախված նրանից, իրենց «խելոք կպահեն», թե չէ. եթե վարչապետը կրկին պնդի, որ նրանք հակահեղափոխական են, և նրանց տեղն աղբանոցում է՝ որոշ նյութերի տակ ևս կհայտնվեն մի քանի տասնյակ հայհոյանքներ): Ֆեյսբուքյան էջում այդ հարյուրավոր հայհոյանքները ջնջելն ինքնին տիտանական աշխատանք է: Բայց ենթադրենք, դա հաջողվում է անել: Բայց ջնջելը «մեկանգամյա ակցիա» չէ: «Ժողովրդի ներկայացուցիչները» կարող են շարունակել հայհոյանքներ գրել նյութի հայտնվելուց հետո օրեր և նույնիսկ շաբաթներ անց: Հետևաբար այդ նյութերին պետք է կրկին ու կրկին անդրադառնալ: Ավելին՝ ենթադրենք, նույն Արփինե Հովհաննիսյանը (որին, ի դեպ, անկախ նրա քաղաքական թիմի բազմաթիվ մեղքերից՝ ես անձնապես հարգում եմ) երեկոյան ժամը 22-ին զանգահարում է խմբագրություն և խնդրում իր հասցեին գրված հայհոյանքները ջնջել: Մենք դա անում ենք, բայց մինչև հաջորդ առավոտ ևս մի 20 «պայքարող տեսակ» գրում է իր հայհոյական «արժեքավոր» մտքերը: Հաջորդ օրն առավոտյան հիմքեր կա՞ն մեզ դատի տալու: Դրա համար է ինձ թվում, որ գրված օրենքների կողքին պետք է գործեն չգրվածները: Այսինքն՝ հասարակությունը պետք է այսպես թե այնպես ինքնակարգավորվի: Նախ՝ վարչապետը պետք է հրապարակավ և շատ խիստ դատապարտի «ատելության խոսքը», քանի որ նման խոսքը ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Երկրորդ՝ մենք բոլորս՝ գրողներս, խոսողներս, ներառյալ հ/կ-ները, պետք է խիստ սահմանազատենք Մարդուն նրա և առավել ևս՝ նրա կուսակցության կատարած հանցանքներից: Անհանդուրժելի է հանցանքը, իսկ Մարդու անձնական արժանապատվությունը մշտապես հարգանքի է արժանի»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am