Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 01-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։ Այժմյան կարգավորմամբ, հաշվի առնելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը (3 տարի), միայն ընդհանուր տուժանքը կարող է հասնել 300%-ի՝ հաշվարկված հիմնական պարտքագումարի նկատմամբ, մինչդեռ մեր կողմից առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում տուժանքի առավելագույն գումարը կկազմի 50%: Նախագծով առաջարկվում է նշված սահմանափակումը կիրառել հիփոթեքի և մինչև 3 մլն ՀՀ դրամ վարկային ու որոշ այլ գործարքների վրա։ Հայտնի փաստ է, որ վարկային, փոխառության կամ նմանատիպ այլ պայմանագրերով նախատեսվող տույժ-տուգանքի տոկոսները վերջին հաշվով բազմապատկում են քաղաքացիների կողմից իսկզբանե փաստացի ստացված գումարը։ Այստեղ չենք էլ հաշվում կոմիսիոն և այլ վճարները, որոնք զգալիորեն բարձրացնում են կիրառվող տարեկան փաստացի տոկոսադրույքը։ Ավելորդ է խոսել անգամ գնահատված արժեքից մի քանի անգամ ցածր գումարով գրավի առարկաների իրացման մասին։ Նույն հոդվածի գործող խմբագրությամբ՝ դատարանը կամ հաշտարարն իրավունք ունեն պակասեցնել վճարման ենթակա տուժանքի չափը միայն պարտավորության խախտման հետևանքների ակնհայտ անհամաչափության և օրենքով նախատեսված դեպքերից առնվազն մեկի  միաժամանակյա առկայության դեպքում: Այսինքն, միայն ակնհայտ անհամաչափությունը հիմք չի կարող հանդիսանալ տուժանքի չափը պակասեցնելու համար, ինչը չի կարող արդարացի համարվել: Ըստ այդմ, նախագծով առաջարկել ենք ևս մեկ լուծում՝ սահմանել, որ դատարանը կամ հաշտարարը կարող է պակասեցնել տուժանքի չափը, եթե՝ –        եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին ԿԱՄ –        պարտապանը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու ԿԱՄ –        մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում ԿԱՄ –        պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից: Այսպիսով, նախագծով թույլ է տրվում, որպեսզի հոդվածով նախատեսվող բոլոր հիմքերը դատարանը կամ հաշտարարն առանձին կիրառելու հնարավորություն ունենան, այսինքն՝ յուրաքանչյուրը լինի ինքնուրույն հիմք։ Օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ այս դեպքում գործում է իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Փոխարենը, առաջարկվում է սահմանել հնարավոր ամենավաղ ժամկետը՝ օրենքի գործողությունը տարածել դրա ուժի մեջ մտնելու օրվանից կնքված գործարքների վրա։ ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ» Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ» Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am