Առավոտը գրում է.
2018թ. հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի 3 գյուղական համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: 397 բնակիչ ունեցող Լուսահովիտ գյուղում առաջադրվել է համայնքի ղեկավարի 3 թեկնածու՝ անկուսակցականներ Հունան Անանյանը,Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Հ. Անանյանի եւ Լ.Թիրաբյանի զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերում ոչինչ նշված չէ, Գ. Սարհատյանը ներկայացել է որպես անհատ ձեռներեց: Հետո Հ. Անանյանն ինքնաբացարկ է հայտնել: Ադրբեջանին սահմանակից Բերքաբեր համայնքի ղեկավար են գրանցվել այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արգամ Արզումանյանը եւ Բերքաբերի համայնքապետարանի գյուղատնտես, հողաշինարար, անկուսակցական Գրիշա Դիլբարյանը: Հավաստի տեղեկություններով՝ Գ. Դիլբարյանը իրականում չի ցանկանում համայնքապետ դառնալ, նա համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել, որպեսզի համայնքի ղեկավարի ընտրությունները կայանան: Սահմանամերձ Սարիգյուղ համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել 2004 թվականից այդ համայնքը ղեկավարող, անկուսակցական Կոմիտաս Էլլարյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեյրան Սարիբեկյանը: Իջեւանի տարածաշրջանի վերոհիշյալ 3 համայնքների ղեկավարների բոլոր թեկնածուները թեկնածու են առաջադրվել ինքնաառաջադրմամբ, ոչ թե՝ կուսակցությունների կողմից:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը