Նոր ընտրությունները պայմանավորված են նաև բյուջեի «խղճուկությա՞մբ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հնարավո՞ր է պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունները պայմանավորված են նաեւ 2018-ի բյուջեի «խղճուկությամբ»․ այնտեղ արտահայտված չէ տնտեսական «թռիչքաձեւ զարգացման» բումը, ավելանալու է արտաքին պարտքը, ինչի դեմ ժամանակին խոսում էր ընդդիմադիր Փաշինյանը, փորձում եք խիստ սահուն թոշակ-աշխատավարձերի բարձրացման բացակայությունը քողարկել արտահերթ ընտրությունների հանգամանքո՞վ՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ոչ, չենք փորձում։ Կարծում եմ նաեւ՝ «խղճուկ» բառն էլ տեղին չէ մեր բյուջեի համար օգտագործելը։ Ճիշտ է, մեր բերած բյուջեն դեռեւս հեռու է մեր երազանքների բյուջեն լինելուց, բայց նաեւ շատ հեռու է անցած տասնամյակների ներկայացրած բյուջեներից»։ Եթե մենք դեկտեմբերին գնում ենք ընտրությունների, ապա այն հսկա ծախս է եւ մեծ բեռ բյուջեի վրա․ որտե՞ղ է տրամաբանությունը՝ նոր բեռ վերցնելու։ Նկատենք, որ ընտրությունների գնալու մոտիվացիան Փաշինյանը բացատրում է այն հանգամանքով, որ տնտեսական վիճակը լավ չէ, ներդրումներ չկան։ «Նախ ասեմ, որ Ձեր պատկերացրածի չափ «հսկա» չէ ընտրությունների ծախսը, եւ ապա՝ պետք էլ չէ ընտրությունները կապել միայն ծախսի հետ, Դուք մի կողմ եք թողնում ամենակարեւորը՝ դրանց բովանդակությունը»։ Ո՞ր բովանդակությունը։ «Ժողովրդի, հասարակության պահանջը՝ ընտրություններ անցկացնելու․ այն պետք է դոմինանտ լինի մեր բոլոր գործողությունների նկատմամբ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նեղ-անձնային շահերը ստորադասվեն գլխավոր պահանջներին»։ Այդ թվում եւ թոշակ-աշխատավարձերի բարձրացմա՞նը։ «Այդ թվում՝ եթե լուծվում են երկրի համար առավել գլոբալ խնդիրներ»։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ» Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ» Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am