Մանրամասներ Նորք Մարաշում տեղի ունեցած սպանության դեպքից/տեսանյութ/

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Վերջինս նշված ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։ Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Հ․Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար Իրանի խորհրդարանը վաղը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Երևանում դպրոցներից մեկում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն 15 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներում Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 48-րդը Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրավոր Թեհրանը սկսել է թելադրել և՛ բանակցությունների օրակարգը, և՛ ուրան ունենալու իր իրավունքը. Գարիկ Քեռյան Երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել. Տեր Հեթում քահանա Թարվերդյան Մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանի մեղսունակության հարցը կրկին օրակարգում է Ջալալ Հարությունյանի հարազատ եղբորը` Արտյոմ Հարությունյանին դատելու փոխարեն փաստորեն պաշտոն են տվել․ Կարեն Համբարձումյան Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ. Ազիզյան Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Սեկտիստները մտել են հայկական աստծո տները․ Փաշինյանի ներկայությունից վրդովված քաղաքացի Տղերք, կարո՞ղ է արթնանանք․ Բաքվից մեկ այլ լուր ստացվեց Փաշինյանն այսօր իր շրջիկ աջակիցների հետ Կոմիտասի եկեղեցում է պատարագի մասնակցում Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ «Artashatjan» էջում բնակարանի հայտարարությունը 34-ամյա տղամարդու համար ավարտվել է շուրջ 15 հազար դոլարի վնասով. Մանրամասներ Հորեղբոր հայհոյանքից հետո կոտրել էր նրա մատները, գլուխը, ապա հրկիզել Եթե դա այդպես լիներ, ապա դրանցից ոչ մեկը չէր կարողանա թռչել Սլովակիայից մինչև Ուկրաինա. Սլովակիայի նախագահ Միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, ոչ թե արժեքները. Արա Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am