Ահաբեկիչները հայտնում են 5 ռուս վարձկանի սպանության մասին
Իսլամական պետության գրոհայինները հայտարարել են, որ Սիրիայի Պալմիրա քաղաքում մարտերի ժամանակ 5 ռուս զինվորական է զոհվել: Որպես ապացույց՝ նրանք հրապարակել են զոհերի մարմինների լուսանկարներն ու տեսանյութ, ինչպես նաև լուսանկարներ նրանց հեռախոսներից: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ նշելով, որ զոհված զինվորականները Վագների մասնավոր ռազմական ընկերությունում են աշխատում: Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ նրանք կապ չունեն ուժային կառույցների հետ:Վերջին օրերին սիրիական զորքերը հարձակում են սկսել Պալմիրայի ուղղությամբ: Բաշար Ասադի զորքերն օգտվել են չափավոր ընդդիմության հետ հրադադարի հնարավորությունից և ուժերը կենտրոնացրել Պալմիրայի ուղղությամբ:Գազետան նշում է, որ ԻՊ հետ կապված Amaq Agency գործակալությունը հրապարակել է ռուս զոհված զինվորականների լուսանկարները, համազգեստը, բջջային հեռախոսներից վերցրած լուսանկարները: Լուսանկարը, ըստ ԻՊ-ի, ռուս զինվորի հեռախոսից է վերցված
