Էլեկտրաէներգիայի և գազի սակագինի հնարավոր նվազեցման մասին

Էներգետիկ ոլորտի փորձագետ, ՀՀ վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ Էդվարդ Արզումանյանի հայտարարություն է տարածել, որտեղ նա արձագանքել է «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարություններին: Հայտարարության մեջ նշված է. «Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների, մասնավորապես՝ դրանց նվազեցման հնարավորությունների վերաբերյալ օրերս տված հայտարարության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել ինչպես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այնպես էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հատկանշական է այն, որ վերջինների հայտարարությունների մեջ կարմիր թելի նման անցնում է իմ հայտարարության «ապատեղեկատվական բնույթի» և «հանրությանը մոլորեցնելու նպատակ ունենալու» մասին պնդումները: ՀԾԿՀ-ի և վերջինիս կողմից վերահսկվող տնտեսվարող սուբյեկտի այս փոխհամաձայնեցված տեղեկատվական հարձակումը ցույց է տալիս, որ վերջիններս, թերևս, գտնվելով ցայտնոտային իրավիճակում, մոռացել են, որ գտնվում են բովանդակային առումով հակադիր կողմերում: Մեկը կարգավորում և վերահսկում է, մյուսը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում: Անդրադառնամ այդ փոխհամաձայնեցված հայտարարությունների հիմնական հարցերին: Նախ, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ կողմից կատարված եզրահանգումները Վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի եզրահանգումները չեն, այլ իմ ու իմ համախոհ գործընկերների, այդ թվում և այդ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող փորձագետների անձնական մասնագիտական կարծիքներն են, ուստի անիմաստ է աշխատանքային խմբի դեմ ուղղված այս ագրեսիվ տեղեկատվական հարձակումը: Այս իմաստով խորհուրդ ենք տալիս խնայել ուժերը, քանի որ դրանք ապագայում պետք կգան: Աշխատանքային խմբի անդամները, որոնք «ինչ-որ» փորձագետներ չեն, ինչպես նշել է իր հայտարարության մեջ ՀԾԿՀ-ն, արդեն տևական ժամանակ է` ուսումնասիրում է իր առջև դրված խնդիրները և ոչ հեռու ապագայում կհանրայնացնի իր համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Խիստ կասկածում եմ, որ այդ ժամանակ ՀԾԿՀ-ն ընդհանրապես ի զորու կլինի դրանց վերաբերյալ ինչ-որ էական հայտարարություններ անել: Ավելացնեմ, որ արդեն ստացվում են տարբեր այլ փորձագետների դրական արձագանքները իմ հայտարարությանը՝ սակագների նվազեցման հնարավորություններին: Այժմ խոսեմ սակագների նվազեցման հնարավորությունների մասին: Իմ այն պնդումը, որ գազի սակագինը հիմնավոր չէ, պատճառաբանվում է նախ և առաջ դրա գոյացման տրամաբանությունից: Այսպես, ռուսական գազը արդյունահանվում և մոտ 4000-5000կմ մինչև Հայաստանի սահմանը հասնում է ընդամենը արժենալով 150 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում այն մատակարարվում է մոտ 80% ավելի գնով: Առանց այս անհասկանալի գնային թռիչքը ողջամտորեն հիմնավորող որևէ փաստ մատնանշելու՝ ՀԾԿՀ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեզ մեղադրում են «անհիմն» դատողություններ անելու մեջ: Կարծում եմ, որ վերջինների մոտ ձևավորվել են «հիմնավորի» մասին տրամաբանորեն հակառակ պատկերացումներ: Կարծում եմ` գազի ոչ ողջամիտ գնագոյացումը պայմանավորված է հիմնականում համակարգի իռացիոնալ և թերի կառավարման արդյունքում: Բերենք օրինակներ՝ -գազի համակարգերում գազի տեխնիկական փաստացի կորուստները հաշվարկվում են ուռճացված ու սխալ (տեխնիկապես անհնար է բարձր ճնշման գծային գազատարում տարիներ շարունակ կրկնվի կորուստների միևնույն մեծությունը 3%-4%, անգամ եթե դա այդպես է՝ - դա նշանակում է, որ չիեն կատարվել տեխնիկական համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար, չնայած այդ նպատակներով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությանը սակագների հաշվարկներում) - տարեկան մոտ 10 մլրդ դրամի շահագործման ու պահպանության ծախսերը կատարվում են ոչ էֆեկտիվ և անարդյունավետ - Առկա են ՀԾԿՀ գազի սակագների հաշվարկի մեթոդաբանությամբ չսահմանված «այլ սպառողներ», այսինքն՝ կան սպառողներ, որոնց վրա չեն տարածվում սակագները և ծախսված գազի դիմաց չեն կատարվում վճարումներ: Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա նշեմ հետևյալը. Հիմնական գործոնները, որոնց հաշվառմամբ եզրահանգել են սակագնի 10 դրամով նվազեցնելու հնարավորության մասին, հետևյալն են՝ -այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել 2015թ. օգոստոսի 1-ից սակագինը 6,93դր. բարձրացնելու համար, դրանից 11 ամիս անց համաձայն հաշվետվությունների և մամուլում ՀԷՑ-ի կողմից հրապարակումների, հաջողությամբ հաղթահարվել էին, և սկսած 2016թ. հուլիսի 1-ից ՀԷՑ-ն աշխատում էր շահույթով և նույնիսկ գերշահույթով: -էլեկտրաէներգիայի կորուստների պլանային-հաշվարկային մակարդակը սխալ է, որ հաջորդ տարիների համար թողնվել է նույնը, ինչ եղել է 2015 թվականի վերջին՝ 11,03%: Այնինչ, արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 8%: Ըստ հաշվարկների դրանից ստացված լրացուցիչ եկամուտը տարեկան կազմել է մոտ 2մլրդ ՀՀ դրամ: -որպեսզի դուրս գային 2015թ. ֆինանսական ճեղքվածքից և սակագինը 6,93 դրամ բարձրացնելու գործոններից մեկը եղել է ՀԷՑ-ի մաշվածության նորմատիվը 4%-ից մինչև 8% անհիմն բարձրացնելն էր, սակայն մինչև այժմ սակագնում ընդունված է 8% չափով (տարեկան մոտ 4 մլրդ. դրամ): Կան և ուրիշ հանգամանքներ (արտադրող կայանների սակագների վերանայում) և այս բոլորը միասին անհրաժեշտություն է առաջացրել վերահաշվարկել ՀԷՑ-ից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի գործընթացը և այն համաձայնեցնել լիազոր մարմինների հետ: Գազի սակագնի մոտ 10% իջեցումը նույնպես ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վրա, որը կլինի լրացուցիչ հանգամանք էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ նվազեցման համար: Առանձին խոսակցության առարկա է նախկին «Որոտանի» ՀԷԿ-երի համակարգը 2015թ. «Կոնտուր-Գլոբալին» վաճառելու հիմնավորումներն ընդհանրապես և դրանից հետո նրա սակագնի մոտ 2 անգամ 1 տարվա ընթացքում մեծացնելը, որը և 2015թ. Սակագների բարձրացնելու պատճառներից մեկն է, քան կար, երբ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը պետական սեփականություն(Որոտանի սակագինը մինչև ապապետականացումը մոտ 3-4 անգամ ավելացվել է,իսկ ապապետականացումից հետո ևս 2 անգամ): Վերը նշվածի հաշվառմամբ, բարձրացրել ենք էլեկտրաէներգիայի սակագնի առնվազը 10 դրամ նվազեցնելու միտքը: Բացի այդ, կոչ ենք անում էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների մասին: Ձևաչափի առումով, առաջարկում եմ քննարկմանը ներգրավել վերջերս ստեղծված ուսումնասիրություններ կատարող բոլոր աշխատանքային խմբերից, էներգետիկայի նախարարությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից 2ից-3-ական ներկայացուցիչների: Քննարկումները լինեն բաց՝ ամբողջությամբ լուսաբանվող: Արդյունքում բոլորիս, այդ թվում՝ հանրությանը, պարզ կդառնա, թե արդյոք գործող սակագներն արդարացված են, թե ոչ: Կարծում եմ` վերոնշյալ կամ նման ձևաչափի քննարկումը կբխի միայն հանրային շահից և մեկընդմիշտ վերջ կդնի սակագների շուրջ տարիներ ի վեր ձևավորված տարաձայնությունները»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am