Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին պահպանել իրենց ազատությունն ու իրավունքները (տեսանյութ)

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շրջեց քաղաքի հրապարակում տեղադրված տաղավարների մոտով, ծանոթացավ տեղի բնակիչների ձեռքի աշխատանքներին և բերք ու բարիքին: Միջոցառումներին ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, մշակույթի, կրթության և գիտության նախարարները: «Սիրելի էջմիածնեցիներ, ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Այսօր Հայաստանում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել, բայց կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը հոնք կա», որովհետև էջմիածնեցին ազատ է, հաղթական է, հպարտ է ու հզոր»,- իր ելույթում ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ էջմիածնեցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը: «Որպես Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում նախկին լրագրող, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր, ուզում եմ բոլոր էջմիածնեցիներից ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք: Բայց, ի վերջո, մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում ենք դեպի ազատություն և դեպի օրինականություն»,- նշեց վարչապետը: Նա հույս հայտնեց, որ տեղի բնակիչները կպաշտպանեն իրենց այս ազատությունն ու իրավունքները և այլևս թույլ չեն տա, որ ոչ միայն Էջմիածնում, այլ նաև ընդհանրապես Հայաստանում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե իրենք ինչպես պետք է ապրեն: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրինականություն և ազատություն, այսօր Հայաստանի քաղաքացին իրեն զգում է հաղթանակած: Ցավոք, Հայաստանում դեռ կան ուժեր, կան քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, որոնք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, որոնց մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից»,- ընդգծեց Փաշինյանը: Դիմելով էջմիածնեցիներին՝ վարչապետը նաև նկատեց, որ հոգևոր կենտրոն համարվող իրենց քաղաքն ամեն ինչով պետք է համապատասխանի իր կոչմանը: «Սա այն տեղն է, որտեղ իջել է Հիսուս Քրիստոսը, սա սուրբ հող է, և այս հողի սրբությունը մենք պետք է պաշտպանենք, պահպանենք: Սա մեր ժողովրդի հոգևոր վերածննդի հեղափոխություն է նաև»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ելույթից հետո, ՀՀ վարչապետը, համաձայն ավանդույթի, պետք է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին հանձներ Էջմիածին քաղաքի բանալին: Նրանք միասին որոշում կայացրին հանձնել այն ժողովրդին, քանի որ ժողովրդի ձեռքում է իշխանությունը: Այս ամենից հետո Փաշինյանը ուղևորվեց Մայր Տաճար:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am