«Խոսքը ոչ թե «ինչ-որ» մեկ լարի մասին է, ինչպես իր խոսքում պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ լարերի մի ամբողջ խրձի». Նաիրի Պետրոսյան

Դեռևս իշխանափոխությունից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում էր կայացրել Կոնդի կառավարական առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Խորհրդարանի կողմից ապրիլի 17-ին վարչապետ ընտրվելուց երկու օր անց, սակայն, Սերժ Սարգսյանն իր վարած կառավարության առաջին իսկ նիստի ընթացքում հայտարարեց, որ հրաժարվում է իրեն տրամադրված կառավարական առանձնատան սեփականության իրավունքից` պատճառաբանելով` դրա ժամանակը չէ։ Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությամբ պաշտոնաթողությունից հետո բնակարաններ են տրամադրվել թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ այդմ, հանձնարարեց լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք բնակարանի խնդիրը։ Տևական ժամանակ է սակայն, որ չի լուծվում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը, և հիմա արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ողջամիտ ժամկետում կլքի Կոնդի կառավարական առանձնատան տարածքը:

Խնդիրն այստեղ այնքան երրորդ նախագահին բնակարանով ապահովելու խնդիրը չէ, որքան հարցի անիմաստ կամ միգուցե որոշակի շրջանակների համար իմաստավորված չարչրկումը:
Ակնհայտ է, որ թե Լևոն Տեր-Պետրոսյանին և թե Ռոբերտ Քոչարյանին բնակարանով ապահովելու ժամանակ նույնպես եղել են քննարկումներ, անվտանգության խնդիրներ, միգուցե անհամաձայնություններ, բայց լայն հասարակությունն այդ մասին չի իմացել. Հարցը լուծվել է կողմերի միջև, և հասարակությունը պարզապես տեղեկացել ենք վերջնական իրողության մասին: Ինչևէ, փաստ է սակայն, որ հարցը մինչև այժմ չի լուծվել, իսկ իշխանությունները պարբերաբար, ի դեմս վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, հայտարարում են, որ գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է, և որ նրա գրասենյակը առաջարկված տարբերակներից որևէ մեկին չի համաձայնել: Այսպես, հոկտեմբերի 6-ին www.azatutyun.am-ին տված իր հարցազրույցում Էդուարդ Աղաջանյանը մասնավորապես նշել է, որ Սարգսյանը հրաժարվել է նաև կառավարության առաջարկած վերջին՝ թվով տասներորդ առանձնատնից: «Այդ առաջարկը ևս մերժվել է՝ չնայած բանավոր, և ըստ էության հաշվի առնելով, որ դա վերջին առաջարկն է եղել, մենք այլ տարբերակ էլ չենք առաջարկելու: Սովորաբար իրենց հիմնավորումները անվտանգության հետ են կապված լինում: Այս դեպքում, մասնավորապես, ինչ֊որ տան վրայով անցնող լարի մասին էր խոսքը՝ էլեկտրական գծի, որը, ըստ իրենց անվտանգության խնդիրներ էր առաջացնում»,- «Ազատության» հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Հարցի առնչությամբ 168.am պարզաբանում խնդրեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանից` խնդրելով բացատրել, թե ինչ «մեկ լարի» մասին է խոսքը, և արդյո՞ք այն անվտանգության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում: «Խոսքը ոչ թե «ինչ-որ» մեկ լարի մասին է, ինչպես իր խոսքում պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ լարերի մի ամբողջ խրձի։ Դա անընդունելի է հատուկ պահպանություն ենթադրող օբյեկտի համար։ Լարերի նման կենտրոնացման պարագայում հնարավոր են ինչպես վտանգ ներկայացնող պատահական միջադեպեր, այդպես էլ առկա է վնասակար միտումով դրանք օգտագործելու հնարավորություն»,- ասաց Նաիրի Պետրոսյանը: Վերջինս նշեց նաև, որ որպեսզի այս խոսքը մերկապարանոց չհնչի, ավելորդ շահարկումներից խուսափելու նպատակով իրենք ներկայացնում են լուսանկար, որտեղ հստակ երևում է պատկերը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video) Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video) «Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am