Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Հանքավան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Երվանդ Խերունցյանի վարած Toyota մակնիշի 35 GR 505 համարանիշի և Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչ, 27-ամյա Զավեն Սահակյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 ՏL 215 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Զ. Սահակյանն ու նրա ուղևոր, 17-ամյա Հայկարամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Հայկ Սողոյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Երիցյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ե. Խերունցյանը աշխատում է Հանքավանում գործող «Նաիրի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տնօրեն: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը