49-ամյա քաղաքացին հայտնել է, որ 26-ամյա եղբոր որդին կացինով վնասել է իրեն, «Մակարով» ատրճանակից կրակոցներ արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ստացած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում նշված կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի թիվ 32 տանը վիճաբանություն է տեղի ունենում և ահազանգողը հայտնել է, որ իր եղբոր որդին կացինով հարվածել է իր դեմքին, ինչի պատճառով վնասվել է աչքը: Նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Ս. Խանզադյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արսեն Գեղամյանը հայտնել է, որ ժամեր առաջ տան բակում վիճաբանության ժամանակ եղբոր որդին՝ 26-ամյա Գագիկ Գեղամյանը, կացինով հարվածել է հոնքին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Գ. Գեղամյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել և ստորագրությամբ բաց թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Գեղամյանը աշխատում է «Էգնա» արվեստի կենտրոնում՝ որպես տնօրեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է առավոտյան ժամը 09.10-ի սահմաններում: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները առավոտյան բերման են ենթարկել Գ. Գեղամյանին, այնուհետև բաժանմունք են հրավիրել Ա. Գեղամյանին: Պարզվել է, որ ժամը 09:00-ի սահմաններում, տան բակում վիճաբանության ժամանակ Գ. Գեղամյանը իր մոտ եղած ատրճանակով մի քաի անգամ կրակել է Ա. Գեղամյանի ուղղությամբ, ապա քարով հարվածել և կոտրել նրա տան պատուհանի ապակին: Ոստիկանության Մարաշի բաժանմունքում Գ. Գեղամյանը ներկայացրել է իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակը՝ հաշվառման քարտի հետ միասին: Այս փաստով նույնպես ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am