Ազնավուրի կնոջը վերջին 30 տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ

«Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ: Երգչի հիսուն տարվա կինը միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում… Շառլի պատմելով, Ուլլան միշտ ասում էր` քե’զ հետ եմ ամուսնացել, ոչ թե քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է… 2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ. – Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա` որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար,- ասաց Ազնավուրը համարյա Մուրադի հպարտությամբ: Ակնարկեցի ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: Իսկ նա, թե` երբ մարդ ամուսնացած է և հաջող է ամուսնացած ուրիշ կանայք չկան: Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես, հանդուրժողականություն: Ասում էր` նա ուրիշ` ավելի խիստ մշակույթի կրող է և կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ: Ազնավուրը կնոջը նվիրված մի շատ գեղեցիկ երգ ունի, որը մնացել է ստվերում, ինչպես Ուլլան… Երգի բառերի թարգմանությունն իմն է: Խնդրում եմ խիստ չդատեք ԿՆՈՋՍ Երբ քար խոփը ժամանակի Մեր ճակատները ակոսի, Երեսներիս վրա հերկվի Կնճիռը, Երբ երեխաները հասնեն, Իրենց տաքուկ բույնը լքեն, Մեր տկար սրտերը լցնեն Դողերը, Երբ մեր ժեստերը տարտամեն, Ու ես ու դու տեսնենք մեկեն, Պայծառ (զարմանալիորեն) Անցյալը, Երբ ապագա էլ չլինի , Փորենք դաշտը մեր հուշերի` Այր ու կնոջ կյանքի բերրի Հողերը, Երբ քայլերով մենք անշտապ Պարտեզները մտնենք պարապ, Ծառի պես մեր դեմքը պատի Եղյամը, Երբ հազար ջանքերի գնով Դեռ կիմանանք էլ ինչերով Սպանել ժամանակը, ապրել Այս կյանքը, Երբ մենք լինենք զուտ երկու կյանք Կապված իրար աննպատակ, Ափսոսանքով դեռ կբացենք Այն գիրքը Երբ թերթենք անցած էջերը, Ընթերցված բոլոր տողերը Էլ չենք գտնի ծանոթ բառը` <<Հաջոդիվ>>-ը Երբ վերջապես կյանքը ապրած, Անորոշի ճամփին կանգնած, Անվերջ նայեմ քեզ մոլորված Ու սառը Երբ տեսնեմ հայացքիդ վրա, Որ առանց սիրո առաջվա Ապրելդ երբեք չի դառնա Էլ նույնը Երբ աչքս չի տեսնի արդեն, Որ մատներս ափդ փնտրեն, Եւ կարկամեմ, լինի պրոբլեմ Խոսելը Ի Տեր հանգչելուց քիչ առաջ, Վերջին անգամ աչքերս բաց Թե կարենամ կասեմ կամաց Հրաժեշտի պես ուշացած. Սիրում եմ …

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Նիկոլի բերած քարտեզի ծակերը․ Ֆիզիկայի գիտությունների դոկտոր (video) «Փախածներ»… ո՞վ է դա ասում, մարդ, որը երբեք չի ապրել շրջափակման մեջ․ Հակոբ Հակոբյան Սասուն Միքայելյանի խայտառակ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ #ՈՒՂԻՂ․ Նիկոլենք հայհոյում ու հարձակվում են․ ի՞նչ են թաքցնում․ Էդգար Էլբակյան (video) Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը Ինչքան վատ է Փաշինյանի վիճակը, որ անցել է ժողովրդին պատերազմով սպառնալուն. Քրիստինե Վարդանյան Փաշինյա՛ն, մի վախեցի՛ր,ասա՝ Ռուսաստան․ Քրիստինե Վարդանյանը՝ հեգնեց (video) Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է (Տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ. Վահե Հովհաննիսյան Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան Հոգևոր վերելքը սկսվում է հենց մեր տնից, երբ ընտանիքը դառնում է «փոքր եկեղեցի». ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են. Տեր Աբրահամ Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Դանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակում Ստուգված է՝ Նիկոլի մայրը գիտե՞ք՝ ով է եղել․ քաղաքացու սենսացիոն հիմնավորումը (video) «Նիկոլի Վովան, դիմավորե´ք». Հայկ Դեմոյան Փաշինյանը ծայրահեղ քայլի է գնում․ տեսե՛ք՝ ինչ վատ է նրանց վիճակը․ Քրիստինե Վարդանյան (video) «Արա՛, դու պիտի դատվես դրա համար․ դու հենց երեկ քո դեմ հաղորդում տվեցիր»․ պատերազմի մասնակից (video) «Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան «Ալեն Սիմոնյանը շատ ա հաբրգել». Շպռոտ «Ճղճի՛մ, արժանապատվություն չունեցո՛ղ»․ գյումրեցիները՝ Փաշինյանի մասին (video) Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am