Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները

Մեծանուն Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ընթացքում պաշտոնական Փարիզը համամարդկային արժեքների առումով համայն աշխարհին կարեւորագույն ուղերձներ փոխանցեց՝ մշակութային արժեքաբանության, բայց նաեւ փախստականների հյուրընկալման, ինտեգրման միջավայրի ստեղծման, Ցեղասպանության ժխտման դատապարտման եւ, ընդհանրապես, մարդու իրավունքների հարգման սկզբունքների առումով։ Քաղաքական առումով դիտարկելի որոշ երեւույթներ արժե արձանագրել այս առիթով: Ազնավուրի հոգեհանգստին թե՛ Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միասին մուտք գործելը, երկու երկրների օրհներգերը հնչեցնելը, երկրների առաջին դեմքերի խոսքերը, դագաղը պարուրած Ֆրանսիայի դրոշին առընթեր հայկական եռագույնով ծաղկեպսակի տեղադրումը եւ, մանավանդ, նախագահ Մակրոնի խոսքում Հայաստանին ու հայությանը հատկացված բաժինը անցան Ազնավուրի հայկական ծագմանը, նրա բերած անգնահատելի նպաստին ֆրանսիական մշակույթին, համամարդկային արժեքների ջատագովության սահմանները: Այդ բոլորի քաղաքական առանցքը շեշտակիորեն վերաբերում էր ազնավուրյան կամրջին` հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին: Եվ հատկապես պաշտոնական Փարիզը` հանրապետության նախագահով, կառավարության անդամներով, արարողակարգով, զինվորական պահակագնդով եւ հարակից երգչախմբով Ազնավուրի մեծարման ճանապարհով ընդգծեց ոչ միայն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր անցյալի վրա հիմնված իրականությունը, այլ նաեւ քաղաքական առումով լուսավորեց երկու հանրապետությունների միջեւ կայացած միջպետական հարաբերությունների փաստը: Այդ հարաբերությունները անցյալ ուղի չեն միայն, ուր հատկապես երկրաշարժի առիթով մեկնարկած՝ Ազնավուրի կազմակերպած համաշխարհային բազմաբնույթ օժանդակությունները նպաստեցին դեպի անկախություն աննահանջ երթ որոշած մեր երկրի աշխարհի ճանաչողությանը: Այդ հարաբերությունները ներկա են եւ դեպի ապագա նայող հեռանկարային ընթացք, որը ավանդություն ունի եւ որը ամեն կարեւոր հանգրվանի զգալի է դարձնում երկու պետությունների քաղաքական բազկերակի զարկերին ներդաշնակ կշռույթները: Ֆրանկոֆոնիայի համաժողովի կայացումը Երեւանում, Փարիզ-Երեւան միջպետական հարաբերությունների անցած ուղու արգասիքն է, որքան էլ քաղաքականորեն հասկանալի լինի Ֆրանսիայի տարածաշրջանում ներկայության միտող քայլերի ընդհանուր շրջածիրում նման որոշման դիտարկումը: Այս բոլորի արժեւորումը ուղղակի եւ անուղղակի կկատարվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում: Կարժեւորվեն դեռեւս հատկապես Երեւան-Բրյուսել համաձայնագրերի վավերացման, իրականացման եւ դեպի Եվրոպա տարբեր բնագավառների ուղղությամբ ինտեգրման շեշտակի քայլեր առնելու Երեւանի պատրաստակամության մեջ` Փարիզի ունեցած դերակատարությունը: Քաղաքական հոգեհանգստում կատարվեցին այս բոլորի նախադրյալների ընդգծումները։ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am