Տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»

«Ժողովուրդ» թերթը գրում է «ՀՀ առողջապահական և աշխատան­քի տեսչական մարմնի ղեկավարի նշա­նակումը ուղեկցվել է հետաքրքիր զար­գացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»,- գրում է թերթը: Թերթի տվյալներով՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը: Տեսչական մարմնի կառավարման խորհուրդն այդ օրը նիստ է գումարել և քննարկել 2 հոգու՝ Գոհար Փանաջյանի և Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: «Ժողովուրդը» նշում է, որ նիստից բացակայել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը:

«Հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան հա­մալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դե­կան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանն առաջարկել է թեկնածունե­րի առաջադրման գործընթացն անցկաց­նել հայտարարությամբ, որից հետո մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահով­վեր մի քանի թեկնածուի մասնակցու­թյունը մրցույթին և հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնա­ծուն ստանձներ պաշտոնը:
Եվ ամենակարևորը՝ Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուները եր­կուսն են, որից մեկին՝ Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանն ինքնաառաջադրվել է: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը՝ առող­ջապահության նախարարը: Այլ կերպ ասած՝ բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմա­նալով նիստի մասին, ինքն իրեն է առա­ջադրել:
Պատկերացնում եք, խիստ գաղտնիության շրջանակներում տեղի է ունենում տեսչական մարմնի ընտրու­թյան գործընթացը: Բայց այստեղ հարց է առաջանում, եթե հնարավոր է ինքնաառաջադրում, ինչո՞ւ չի հայտարարվել դրա մասին, որպեսզի այլ թեկնածուներ նույն­պես օգտվեն այդ հնարավորությունից: Բացի այս, խորհրդի անդամները, ըստ նիստի արձանագրության, նույնպես բա­վարար ժամանակ չեն ունեցել ներկայաց­նելու իրենց թեկնածուին: Այնուամենայնիվ խորհրդի անդամնե­րից Կ. Թամազյանը նիստում նկատել է, որ նախարարի «թեկնածուն»՝ Էդգար Խուրշուդյանը, շատ անգամ է աշխա­տանք փոխել: Ապա նրանից հետաքրքր­վել է այս պաշտոնին նշանակվելուց հե­տո այն փոխելու հնարավորության մա­սին: Իսկ ի պատասխան Թամազյանի հե­տաքրքրությանը՝ Խուրշուդյանն արձա­գանքել է, որ աշխատանք փոխելը կապ­ված է եղել աշխատանքային աճով և ծառայությունների համար մատուցվող գումարով: Եվ երկար քննարկումից, թեկ­նածուների հետ զրույցից հետո տեղի է ունեցել քվեարկություն»,-գրում է թերթը:
«Ժողովուրդը» պարզել է նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր «բերած մարդուն»՝ Էդգար Խուրշուդյանին, կողմ է քվեարկել, իսկ Գոհար Փանաջյանին՝ դեմ: Սակայն երկու թեկնածուների քվեարկության արդյունք­ները հավասար են եղել, ինչի արդյունքում Էդգար Խուրշուդյանը հավաքել է 3 կողմ, 4 դեմ, նույնքան՝ Գոհար Փանաջյանը: Ապա կառավարման խորհրդի նիստը փակվել է, և նշանակվել է ևս մեկ նիստ՝ նոր թեկնածուների առաջադրմամբ:
Այս ամենից հետո՝ մեկ շաբաթ անց, թերթի տեղեկություններով, խիստ գաղտնի, առանց որևէ հայտարարության տեղի է ունեցել հերթական նիստը: Եկել են մասնակցելու նորից նույն թեկնա­ծուները, քանի որ որևէ ձևով այդ մասին հանրությունը տեղյակ չի եղել՝ դարձյալ անտեսելով օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի՝ նիստերի հրապարակային լինելու պահանջը: «Բայց երկրորդ նիստին կենացներն էլ ավելի են քաղցրանում, այս անգամ էլ զավեշտալին այն է, որ խորհրդի անդամ­ներից մեկը իր հետ բերում է «իր մարդուն», թե այս մեկին էլ ես եմ առաջադ­րում: Սրանից ավելի դասական կոռուպ­ցիայի օրինակ ուղղակի չկա: Այս անգամ թեկնածուներն են Գոհար Փանաջյանը, Էդգար Խուրշուդյանը և Սարգիս Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և աշխատել է իրավաբանական վարչու­թյան պետ: Նրա թեկնածությունը առա­ջադրել է Ս. Զաքարյանը: Նշենք նաև, որ խորհրդի անդամների կողմից առա­ջարկվել է Արթուր Ասոյանի թեկնածու­թյունը, սակայն վերջինս հրաժարվել է: Արդյունքում սեպտեմբերի 14-ին տեղի ու­նեցած նիստին տեսչական մարմնի ղե­կավարի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու: Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը նշել է, որ նախորդ հանդիպմանը իր հա­մար տպավորիչ էր Գոհար Փանաջյանի ներկայացրած տեսլականը, փորձը, բանիմացության աստիճանը: Նրա կարծի­քով՝ Գոհար Փանաջյանն ունի համապատասխան կրթություն, փորձառություն և համապատասխանում է այս պաշտոնի համար: Ապա առաջարկել է Գոհար Փա­նաջյանի թեկնածությունը: Իսկ ահա Ար­սեն Թորոսյանը հայտարարել է, որ Գո­հար Փանաջյանին համարում է լավ կա­ռավարիչ, ապա նկատել է, որ նա կարող է լինել տեսչական մարմնի ղեկավարի լավ տեղակալ, ինչը, բնականաբար Թորոսյանի շահերից է բխել: Չէ որ հակա­ռակ դեպքում իր մարդը՝ է. Խուրշուդյանը, չէր կարող նշանակվել տեսչական մարմնի ղեկավար: Բացի այս, խորհրդի նիստի անդամնե­րից մեկը՝ Վ. Պետրոսյանը, նկատել է, որ Խուրշուդյանը իր վրա է վերցնում շատ մեծ բեռ, որին կարող է չդիմանալ: Ավելին՝ Պետրոսյանը նշել է, որ Խուրշուդյանը մյուս թեկնածուների համեմատ ավելի թույլ է: Եվ չնայած սրան՝ թեկնածուներից Սարգիս Ղուկասյանը հավաքել է 2 կողմ, 5 դեմ, Գոհար Փանաջյանը՝ 5 կողմ, 2 դեմ (նրան դեմ քվեարկողներից մեկը Արսեն Թորոսյանն է եղել), իսկ Էդգար Խուրշուդյանը՝ 5 կողմ և 2 դեմ: Ապա կառավարման խորհուրդը որոշել է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Գոհար Փա­նաջյանի և Էդգար Խորշուդյանի թեկնա­ծությունները: Իսկ ահա սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահական և աշխա­տանքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է է. Խուրշուդյանը: Բնակա­նաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Արսեն Թորոսյանի «ջանքերը» զուր չեն եղել, իր ծանոթը նշանակվել է այս պաշտոնին: Ի դեպ, առողջապահու­թյան նախարարի պաշտոնին նշանակվե­լուց հետո Թորոսյանը համակարգի կարևորագույն պաշտոններին նշանակել է իր ծանոթներին, ընկերներին»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am