Քաղաքական մեծամտությունը եւ ցինիզմը կործանել է ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների. Շարմազանովը՝ Փաշինյանին

  «Հարգելի՛ պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը եւ ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Բոնապարտիզմը կործանել է հենց Նապոլեոն Բոնապարտին, մենք տեսել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով 90 տոկոսից ավելի ձայն ուներ: Իրենցից ավելի հզոր  գործիչների է կործանել, եւ երբ, որ դու ասում ես՝ 15 տարի այս կլինի, այն կլինի, Աստված տա՝ 15 տարի Հայաստանում լինի մի ղեկավար, որ ժողովուրդը կծափահարի, բայց մենք տեսել ենք 1991թ.-ին քանի տոկոսով Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, իսկ երբ որ 1992-ի վերջին որպես ուսանող եկա Երեւան, փողոցներում մարդ չէիր կարող գտնել, որը Լեւոն Տեր-Պետրոսյանին դրական խոսք ասեր: Կարող է «Հայք» թերթի խմբագրությունում ասեին, մեկ էլ ՀՀՇ-ի գրասենյակում ասեին», ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը, թե էյֆորիան կարող է 15 տարի շարունակ չանցնի, չի նշանակում, թե արտահերթ ընտրություններ չպետք է լինեն: Արդյոք նույն պատճառով կործանվեց ՀՀԿ-ն,հարցին  Շարմազանովն ասաց՝  միգուցե: Դիտարկմանը, որ կառավարությունը չի կարող խորհրդարանում չունենալ մեծամասնություն եւ աշխատել ԱԺ-ի հետ, Շարմազանովը դրան երկու վերապահում ներկայացրեց. «Վերապահում առաջին՝ աշխարհում բազմաթիվ օրինակներ կան. Շվեդիան, որտեղ շատ արդյունավետ աշխատում է փոքրամասնության կառավարությունը եւ երկրորդ օրինակը, որը շատ ավելի փաստարկված կասեմ՝ մայիսի 8-ին էլ պարոն Փաշինյանը խորհրդարանում չուներ  մեծամասնություն, ինչո՞ւ մայիսի 8-ին հայտարարեցիր, որ կա՛մ ժողովուրդը չի ունենա վարչապետ, կա՛մ կլինեմ միայն ես, ինչո՞ւ այդ ժամանակ  չգնացիր արտահերթ ընտրությունների, այն ժամանակ գնայիր արտահերթ ընտրությունների:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am