Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ». Արտակ Հերիքյան/տեսանյութ/

Լրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ: Երգչի հիսուն տարվա կինը միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում... Շառլի պատմելով, Ուլլան միշտ ասում էր` քե’զ հետ եմ ամուսնացել, ոչ թե քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է... 2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ. - Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա` որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար,- ասաց Ազնավուրը համարյա Մուրադի հպարտությամբ: Ակնարկեցի ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: Իսկ նա, թե` երբ մարդ ամուսնացած է և հաջող է ամուսնացած ուրիշ կանայք չկան: Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես, հանդուրժողականություն: Ասում էր` նա ուրիշ` ավելի խիստ մշակույթի կրող է և կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ: Ազնավուրը կնոջը նվիրված մի շատ գեղեցիկ երգ ունի, որը մնացել է ստվերում, ինչպես Ուլլան… Երգի բառերի թարգմանությունն իմն է: Խնդրում եմ խիստ չդատեք ԿՆՈՋՍ Երբ քար խոփը ժամանակի Մեր ճակատները ակոսի, Երեսներիս վրա հերկվի Կնճիռը, Երբ երեխաները հասնեն, Իրենց տաքուկ բույնը լքեն, Մեր տկար սրտերը լցնեն Դողերը, Երբ մեր ժեստերը տարտամեն, Ու ես ու դու տեսնենք մեկեն, Պայծառ (զարմանալիորեն) Անցյալը, Երբ ապագա էլ չլինի , Փորենք դաշտը մեր հուշերի` Այր ու կնոջ կյանքի բերրի Հողերը, Երբ քայլերով մենք անշտապ Պարտեզները մտնենք պարապ, Ծառի պես մեր դեմքը պատի Եղյամը, Երբ հազար ջանքերի գնով Դեռ կիմանանք էլ ինչերով Սպանել ժամանակը, ապրել Այս կյանքը, Երբ մենք լինենք զուտ երկու կյանք Կապված իրար աննպատակ, Ափսոսանքով դեռ կբացենք Այն գիրքը Երբ թերթենք անցած էջերը, Ընթերցված բոլոր տողերը Էլ չենք գտնի ծանոթ բառը` <<Հաջոդիվ>>-ը Երբ վերջապես կյանքը ապրած, Անորոշի ճամփին կանգնած, Անվերջ նայեմ քեզ մոլորված Ու սառը Երբ տեսնեմ հայացքիդ վրա, Որ առանց սիրո առաջվա Ապրելդ երբեք չի դառնա Էլ նույնը Երբ աչքս չի տեսնի արդեն, Որ մատներս ափդ փնտրեն, Եւ կարկամեմ, լինի պրոբլեմ Խոսելը Ի Տեր հանգչելուց քիչ առաջ, Վերջին անգամ աչքերս բաց Թե կարենամ կասեմ կամաց Հրաժեշտի պես ուշացած. Սիրում եմ …

դիտվել է 601 անգամ
Լրահոս
«Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video) «Այ էշ գզող ձիշովկա», Գագիկ Ծառուկյանին ես ծաղրու՞մ․ Հովհաննես Շահինյան (video) Էս 7-8 տարիա մենակ տալիս ա, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, որ․․․ հարցում (video) Փաշինյանն ուղեղից քյասիբ է․ Հարցում (video) Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video) «Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am