ՄԱԿ-ի ՄԻԽ նստաշրջանն ավարտվեց
Հինգշաբթի օրը, Ժնևում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) 31-րդ նստաշրջանը ավարտել է 40 բանաձևերի ընդունմամբ, այդ թվում՝ Չինաստանի և Սիրիայի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն: Նստաշրջանը տեղի է ունեցել փետրվարի 29-ից մինչև մարտի 24-ը: Հյուսիսային Կորեայի վերաբերյալ իր բանաձևում ՄԻԽ-ը հիմնել է անկախ փորձագետների խորհուրդ Հյուսիսային Կորեայում մարդկության դեմ կատարվող ենթադրյալ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Փխենյանը դեմ է հանդես եկել փաստաթղթին, այն անվանելով «քաղաքական և ռազմական առճակատման արդյունք, ԱՄՆ-ի և այլ թշնամաբար տրամադրված ուժերի դավադրություն»: Հինգշաբթի օրը նստաշրջանի մասնակիցները նաև հավանություն են տվել Սիրիայի իրադրության մասին բանաձևին, որը քննադատում է Սիրիայի իշխանություններին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նորմաների խախտման մեջ: Ռուսաստանը դեմ է քվեարկել փաստաթղթին:
