Փաշինյանն ընդդիմություն կնշանակի իր «Լուսավոր Հայաստանին», «Հանրապետությանը» կամ ինչ-որ մի նորահայտ ուժի

Աղասի Ենոքյանի հրապարակումը. Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով Ազգային Ժողովը շուտափույթ լուծարել և անցկացնել արտահերթ ընտրությունները դեկտեմբերին։ Դրա համար նա ձեռնարկել էր բանակցություններ քաղաքական ուժերի հետ, սակայն միաժամանակ ենթադրում էր հրապարակը լցնել ԱԺ նիստերի դահլիճ և խոչընդոտել նիստերը և դրանով հասնել լուծարման։ ԱԺ երեք կուսակցություններն այդ սցենարը կանխելու համար ընդունեցին հայտնի օրինագիծը, որը նրանց կապահովագրեր ամբոխին զոհ դառնալուց և կերաշխավորեր բանակցությունների ընթացքը։ Այս քայլերը մակածեցին քաղաքական ճգնաժամ, որի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը դնում է ԱԺ ընդունած որոշման վրա։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ խորհրդարանը չուներ իր գոյությունը պաշտպանելու և նախօրոք համաձայնեցված գրաֆիկով մահանալու իրավունք, պահանջվում էր, որ նա հենց տեղում մահանա և, ըստ այդմ, էլ մեղավոր էր, որ չգնաց հանկարծամահության սցենարով։ Ազգային ժողովի շուտափույթ լուծարման իրական պատճառները դեռևս անհայտ են։ Բացի արդեն ներդրումների վերաբերյալ չեղարկված պատճառից, կարելի է ենթադրել նաև անվտանգության հետ կապված առիթներ, որոնք վարչապետը, Հայաստանի անվտանգության նկատառումներից ելնելով, չի ցանկանում բացահայտել։ Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշումն էապես վտանգելու է հակակշիռների մեխանիզմը Հայաստանում և դրանով իսկ սպառնալիք է դառնում քաղաքական անվտանգությանը։ Առանց այն էլ թույլ կուսակցական համակարգ ունեցող երկրում այն ամբողջապես կվերացնի բազմակուսակցական համակարգը և կհաստատի ՔՊ մենաշնորհը։ Քաղաքական ուժերը պատրաստվում էին մայիսին հայտարարված ընտրություններին և հիմա բացարձակ անպատրաստ են դեկտեմբերյանին։ Բացի խորհրդարանական ուժերից, որոնք հանրահավաքներով և մեդիայի ջանքերով ծայրահեղ վարկաբեկվեցին և այժմ չեն էլ կարող մտածել ընտրություններում որևէ հաջողության մասին, կային նաև բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր, որոնք, մայիսը որպես նշանակետ ունենալով, մանրամասն նախընտրական քայլեր էին մշակում։ Հիմա սրանք բոլորը հայտնվում են լուսանցքում։ Դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու դեպքում ձայների անհամեմատ ճնշող մեծամասնությունը կանցնի ՔՊ-ին, սակայն քանի որ Սահմանադրությունը պահանջում է, որ լինի նաև ընդդիմություն, ապա Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն կնշանակի իր «Լուսավոր Հայաստանին», «Հանրապետությանը» կամ ինչ-որ մի նորահայտ ուժի, ասենք «Առաքելություն» կուսակցությանը, որը հանկարծ քաղաքական երկնակամարում հայտնվեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, և ոչ ոք հնարավորություն չունեցավ հասկանալու, թե ինչու այն հայտնվեց, ով էր և ինչ ֆունկցիա էր կատարելու։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն անընդհատ մի գործոն են ներկայացնում՝ հիմա ՔՊ-ն ունի շատ բարձր վարկանիշ, ամենալայն ժողովրդական աջակցություն, ուրեմն պետք է ընտրությունն անցկացնել հենց հիմա։ Այսինքն, պետք է օգտվել տվյալ պահին ունեցած բարձր ժողովրդականությունից։ Այստեղից հասկանալի է դառնում, որ նրանք վստահ չեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մայիսին կունենա այդքան բարձր ժողովրդականություն, և պետք է օգտագործել ներկա բարենպաստ պահը։ Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի այս պաշտպանները վստահ չեն նրա կառավարության աշխատունակության և արդյունավետության վրա։ Իրականում սա շատ վտանգավոր պնդում է։ Դուրս է գալիս, որ մեր կառավարությունը, ապագայի ռեալ հեռանկար չտեսնելով, ցանկանում է օգտագործել էյֆորիան, մոնոպոլիզացնել իշխանության բոլոր ճյուղերը, որպեսզի հետագա անարդյունավետ աշխատանքի դեպքում չլինի այնպիսի մարմին, որը նրանից հաշվետվություն կպահանջի։ Բազմիցս է ասվել, որ ներկայիս խորհրդարանը չի կարող խոչընդոտ լինել տնտեսական զարգացման համար, և պատգամավորները բազմիցս են նշել, որ մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի բերել տնտեսական բարեփոխման որևէ օրինագիծ, որպեսզի այն մերժեն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն անգամ փորձ էլ չի արել ստուգել՝ արդյոք այս ԱԺ-ն խանգարում է տնտեսական զարգացմանը, թեև պնդում է, որ տնտեսական հրաշքին հենց ԱԺ-ն է խանգարում։ Իրավիճակն ավելի է բարդանալու ձմռանը, երբ և՛ սննդամթերքն է թանկանում, և՛ կտրուկ աճում են կոմունալ ծախսերը։ Ավելին, զուտ եղանակային պատճառով ձմռանն ավելի դժվար է լինելու հանրահավաքներ և այլ զանգվածային քաղաքական և ժամանցային միջոցառումներ կազմակերպելը։ Նոր տարվա նախօրեին՝ դեկտեմբերին, ավանդական տոնական ծախսերի ժամանակ կտրուկ աճելու է քաղաքացիների դժգոհությունը տիրող վիճակից։ Մինչդեռ հենց դեկտեմբերին անցկացվող ընտրությունները, Ամանորի նախօրեին կազմվող կառավարությունը, մարդկանց համար կտա լիքը քննարկման նյութ, որը կփոխարինի սեղանների առատությանը։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am