Վովա Գասպարյանի հրաժարականը օրակարգո՞ւմ
Դատելով վերջին օրերին ոստիկանության համակարգի շուրջ ծավալվող զարգացումներից ու սպրդվող տեղեկություններից՝ փորձ է արվում <տաք> պահել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության թեման : Մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, որ իշխանական կուլիսներում նման խոսակցություններ կան ուոստիկանապետի պաշտոնի հիմնական հավակնորդը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է: Պողոսյանը ցանկություն էր նաեւ ԱԱԾ, հետո նաեւ ՊԵԿ ղեկավար դառնալ, սակայն նրա ցանկությունն ինչ-ինչ պատճառով իրականություն չդարձավ: Հիմա հերթը ոստիկանապետի պաշտոնինն , հաշվի առնելով Պողոսյանի տխրահռչակ գործունեությունը քաղաքական միջավայրում կատակում են, որ այս փոփոխության «ամենադրական» կետը լինելու է այն, որ ԴԱՀԿ-ն ազատվելու է Պողոսյանից:
