Եթե ընտրությունները հետաձգեն մինչև մայիս-հունիս, հնարավոր է ոչ միայն վարկանիշի անկում լինի, այլև տնտեսությունը վերջնականապես ձեռքից գնա

Իրատեսը գրում է. «Հասկանալի է, որ այսօր իշխանության միակ մտահոգությունը որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, սակայն մինչ այդ պետք է հասկանալ նաև, որ կան տնտեսություն, խնդիրներ, հրատապ հարցեր, որոնք օր առաջ են լուծում պահանջում։ Խնդիրների հանդեպ անտարբերության վկայությունն էր ԱԺ-ի հերթական նիստերին ներկայացված հարցերի քանակը, որոնց քննարկումը երկու ժամ էլ չտևեց։ ԱԺ նիստի օրակարգում էր ընդամենը վեց հարց, որից երեքն էր կառավարությունը ներկայացրել, դրանցից երկուսն էլ երկրորդ ընթերցման ընթացակարգով էր։ Այսինքն՝ պարապուրդի մատնված կառավարություն և խորհրդարան։ Որքան օրենսդրական հարցեր կան կարգավորելու, բայց ո´չ, մեզ միայն արտահերթ ընտրություններն են հուզում, ինչպես ասում է Փաշինյանը, մարդիկ զանգում են իրեն ու ասում՝ ե՞րբ եք արտահերթ ընտրություններ անցկացնում։ Ի դեպ, եթե այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տնտեսության զարգացման համար պետք է կանխատեսելիություն, կայունություն, ինչը ենթադրում է, որ արտահերթ ընտրությունները պետք է շուտ անցկացվեն, ընդամենը ամիսներ առաջ նա այլ բան էր ասում. «Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը»։ Քիչ ուշ էլ. «Անկեղծ ասած, չեմ հասկանում, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման:

ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, ու այդ ժամանակ ՀՀ- ում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Խոսում են անկայունության մասին, քաղաքացիական պատերազմի մասին. ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչն է անկանխատեսելի: Ուզում եք ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունությո՞ւն»։
Մի կողմ թողնենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի շտապողականությունը և խնդիրը դիտարկենք տնտեսական «նպատակահարմարության» տեսանկյունից։ Կասկած չի կարող լինել, որ կառավարությունը շատ լավ հասկանում է` 2019-ի բյուջեով նախատեսված ծրագրերը չի կարող կյանքի կոչել, եթե այսքան մեծ պասիվություն կա ներդրումների առումով։ Այսինքն, եթե ընտրությունները հետաձգեն մինչև մայիս-հունիս ամիսներ, հնարավոր է ոչ միայն վարկանիշի անկում գրանցվի, այլև տնտեսությունը վերջնականապես ձեռքից գնա։ Ահա և ափալ-թափալ ուզում են հորով-մորով անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դե ինչ, սպասենք զարգացումներին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am