Հավատացի, մեջքս ուղղեցի ու...........աշխատանքից ազատվեցի

  • Մեր հանդիպման ժամանակ ահա այսպես ձևակերպեց իր ներկայիս վիճակը
    Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջնակարգ դպրոցի արդեն նախկին
    ուսումնական գծով փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Նաիրա
    Ղայթմազյանն ու որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման
    խորհրդի անդամ ինձ փոխանցեց իր բողոքի մասին դիմում: Նա, որպես
    փոխտնօրեն 17 տարի աշխատում էր Պառավաքարի Էդիկ Մելքումյանի
    անվան միջնակարգ դպրոցում և տարիներ շարունակ ականատեսն է եղել
    դպրոցի տնօրեն Անգին Նիգոյանի անօրինական գործերին, բայց, ինչպես
    Հայաստանի շատ ու շատ քաղաքացիներ, լռել է: Այս տարվա մայիսից հետո,
    ոգևորված հեղափոխության հաղթանակով, հավատացել է երկրում
    կատարվող փոփոխություններին, մեջքն ուղղել է ու իր ներսում ձայնը
    բարձրացած ՔԱՂԱՔԱՑԻՆ որոշել է բարձրաձայնել այն ամենի մասին, ինչին
    ականատեսն է եղել տարիներ շարունակ: Այդ բարձրաձայնման հետևանքը
    եղել է իր ազատման մասին տնօրենի մեկը մեկից անօրինական ու
    անգրագետ ծանուցումները, որոնք Նաիրա Ղայթմազյանն արդեն
    բողոքարկել է դատարանում: Ս.Թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ
    Փաշինյանին ուղղված դիմումի մեջ ներկայացրել է դպրոցի 33
    աշխատակիցներից 9-ի անուն ազգանուններն ու պաշտոնները, ովքեր
    տնօրենի անմիջական հարազատներն են ու մեջբերում այդ դիմումից
    .<ստորև ներկայացնում ենք տնօրենի ընտանիքի անդամների ու
    բարեկամների ոչ կիրթ և անհամապատասխան մասնագիտություններով
    անունները, ովքեր աշխատում են դպրոցում կամ ընդամենը գրանցված են և
    ոչ մի անգամ չեն հաճախել աշխատանքի>: Նմանատիպ բովանդակությամբ
    նամակով ու ստորագրություններով Վարչապետին են դիմել նաև դպրոցի 7
    աշխատակիցներ: Այս դիմումը մինչ օրս անպատասխան է մնացել:
    Իր բողոքի մասին ինձ ուղղված դիմումի մեջ Նաիրա Ղայթմազյանը
    թվարկում է նաև շատ փաստեր, որոնց մասին անձամբ ներկայացրել է նաև
    Տավուշի մարզպետին, սակայն ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի հովանավորյալ
    տնօրենն ինքը մնացել է կանգուն, բայց աշխատանքից ազատել է իր
    անօրինականությունների մասին բարձրաձայնող 23 տավա
    մանկավարժական ստաժ ունեցող մանկավարժին: Մարզպետն աուդիտ
    ուղարկել է դպրոց, բայց շատ հետաքրքիր է, արդյո՞ք կանչել ու լսել է
    աուդիտի արդյունքները:
    Իհարկե ես ինձ ուղղված բողոքի դիմումը կուղարկեմ ԿԳՆ կրթության
    տեսչական մարմնի ղեկավարին, որպեսզի դպրոցում ուսումնասիրեն
    կրթության որակի կազմակերպման ընթացքի համապատասխանությունը
    ՀՀ օրենքներին ու Պետական չափորոշիչներին, բայց այս հոդվածիս
    նպատակն էր ասել, որ մեր բոլորի համար անչափ թանկ թավշյա
    հեղափոխության շնչին դեռ անհաղորդ են մեր մարզերի քաղաքացիները,
    որովհետև մարզային իշխանությունները հաճախ իրենց կրթությամբ ու
    հմտություններով կառավարիչներ չեն, չեն կարողանում արագ ու ճիշտ
    կողմնորոշվել, որովհետև ոմանք պարզապես չեն տիրապետում ՀՀ-ում
    գործող Օրենքներին: Այնինչ մարզպետն ու իր թիմը, որպես տեղական
    ինքնակառավարման մարմին, որպես մարզի կառավարություն, պարտավոր
    է տիրապետել տարբեր ոլորտների օրենսդրական ու իրավական
  • փաստաթղթերին: Արդյունքում, կայացվում են վախվորած ու կիսատ պռատ
    որոշումներ, որոնք քաղաքացու վիճակը դույզն իսկ չեն բարելավում, իսկ
    նման կառավարմամբ դպրոցներում միանշանակ ոտնահարվում է
    երեխաների որակյալ կրթության իրավունքը:
    Անահիտ Բախշյան
    ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ
    04.10.2018թ

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am