Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը հավանել է գերմանաբնակ հայ ռեփեր Լևոյի՝ ինստագրամյան էջում հրապարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Այդ փաստը մեծ խուճապ է առաջացրել ադրբեջանցի հանրության շրջանում, և ֆուտբոլիստն ստիպված է եղել ներողություն խնդրել։
«Միանգամից ասեմ, որ ես Լևոյի հետ նույն դպրոցում եմ սովորել, ով էլ հրապարակել է հայ քաղաքական գործչի լուսանկարը։ Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նա։ Ես չհասկացա, թե ինչպես եմ հավանել այդ լուսանկարը։ Մեզ մոտ միջազգային դպրոց էր, որտեղ գերմանացիներից բացի սովորում էին թուրքեր, ռուսներ, հայեր և այլ ազգի ներկայացուցիչներ։ Մենք ընդհանուր ընկերներ ունեինք։ Գերմանիայում մենք այլ կերպ ենք մեծացել, մեզ չեն բաժանել ազգային հատկանիշով։ Այդ լուսանկարը մայիսին է հրապարակվել, և ես այսօր եմ տեսել այդ հավանումը։ Պատահաբար է ստացվել, ես դա չպետք է անեի։ Ինձ լավ հայտնի է այդ կոնֆլիկտի պատմությունը և ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ափսոսում եմ այդ հավանման համար։Ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրա համար»,- նշել է նա։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը