Շիրակի մարզում հողին հանձնեցին Արցախի պաշտպանության բանակում մահացու հրազենային վնասվածք ստացած 21-ամյա զինվորի աճյունը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում հողի հանձնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, 21-ամյա Գևորգ Հարոյանի աճյունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուղարկավորությանը մասնակցում էին մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, Արցախի Հանրապետությունից ժամանած պաշտպանության բանակի ներկայացուցիչներ։ Հուղարկավորությանը մասնակցում էին նաև Երկրապահ կամավորական միության Շիրակի մարզային կառույցի մեծ թվով երկրապահներ՝ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ։ Թաղամասը, որը կոչվում է Մուշ-2, բակն ամբողջովին լցված էր քաղաքացիներով։ Նրանք իրենց ցավակցությունն էին հայտնում մահացածի հարազատներին, այնուհետև դատապարտում տեղի ունեցածը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսելուց, ասում էին. «Գևորգին ճանաչել ենք փոքրուց, ընտանիքի անդամները բարեպաշտ են։ Հայրը, ով մասնագիտությամբ բժիշկ է, բազմաթիվ կյանքեր է փրկել։ Ցավոք, հայ ստահակի արձակած կրակոցից Գևորգը մահացավ ու փորձում էին կեղծ տեղեկություններ տարածելով՝ հանրությանը մոլորեցնել, որ Գևորգն ինքնասպան է եղել։ Այդ վարկածին ոչ մեկս չենք հավատում։ Մենք գիտենք, որ սպանությունը կատարողը եղել է սպա ու արդեն տեղեկություններ ունենք, որ նրա ինքնությունը պարզել են և նա բերման է ենթարկվել, սակայն մենք չենք կարողանում մեր զայրույթը պահենք, որ նման սպան ինչպես է հանդգնել ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա։ Եթե հակառակորդի կրակոցից մահանար, կհաշտվեինք այդ մտքի հետ, կասեինք՝ թուրք շունն է խփել, բայց ի՞նչ անուն տաս այն սպային, ով իր սև գործն արեց։ Մենք վսհահ ենք, որ իրավապահ համակարգը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկի այդ վայ սպային, ինչը դաս կլինի մյուսներին։ Ճիշտ է, Գևորգին էլ մենք հետ չենք բերի, բայց թող այս մահը սթափեցնի գեներալներին, որպեսզի հետևություններ անեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գևորգին հուղարկավորեցին Շիրակ գյուղում՝ զինվորական արարողակարգի համաձայն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի մայրը՝ Արմինե Հարոյանը, պնդում է, որ իր որդուն դաժանաբար սպանել են. նրա դիակի վրա՝ աչքի, ականջի հատվածում կապտուկներ կային, ծեծել էին, նոր սպանել։ Մայրը որդուն տեսության էր գնացել դեպքից ընդամենը մեկ օր առաջ ու նրա աչքի, գլխի հատվածում կապտուկներ էր նկատել։ «Գնացի տեսության, երեխայիս աչքը կապտած էր, հին շորերով, առանց մայկայի, երբ զինվորական շոր առա, տարա, ու երբ երեխաս շորերը փոխում էր, տեսա, որ գլխի վերևում շռամ կար։ Ասի՝ Գևորգ ջան, լավ, աչքդ ասենք մի տեղ խփել ես, բա գլխիդ ի՞նչ է եղել, ասաց՝ մամա ջան, խրամատների մեջ եմ մտնում, այստեղ դիպլոմը որևէ նշանակություն չունի, ինչ ասես անում եմ։ Ասի՝ Գևորգ ջան, սուտ մի ասա, աչքիդ կապտուկը ծեծի հետևանք է, սա խրամատների բան չէ։ Այդպես էլ չասեց՝ ինչ է եղել, մենակ ասեց՝ մամա ջան, ոչ մի բանից չեմ դժգոհում, սնունդը լավ է,, ոչ մի բանից չեմ բողոքում, մենակ մի խնդրանք ունեմ քեզ՝ ինձ էս վաշտից հանեք։ Հարցրեցի ինչի՞ համար, ասեց՝ չեմ ուզում էս վաշտը, տարեք իմ առաջվա վաշտը։ Ու ասեց սրանց հախից մենակ գեներալը՝ Սամվել Կարապետյանը կարա գա։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Թող պատերազմ լինի, դու գնա՛․ Սյունեցին՝ Փաշինյանին (video) «Արա՛, քո տղու համար հազարավոր տղերքի զոհեցիր, որ էսօր ուրիշի տղերքի վրա գնա՞ս»․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am