Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Շիրակի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի վարչական տարածքում 15-ից ավելի ի համայնքների բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ինչ-որ մարդիկ չխոչընդոտեն համայնքապետ Արտակ Գևորգյանի աշխատանքը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են. «Ընդամենը մի քանի տարի առաջ համայնքապետ ընտրվեց Արտակ Գևորգյանը, մրցակիցների նկատմամբ ունենալով 4 հազար ձայնի տարբերություն: Այս կարճ ժամահահատվածում ոչ մի բացասական բան նրա կողմից չենք տեսել: Արել է ամեն հնարավորը համայնքների զարգազման համար, բնակիչներին սատար է կանգել, սակայն հիմա պարտվող թեկնածուները, ովքեր չնչին ձայն են հավաքել, փորձում են պռովակացիայի միջոցով խանգարել համայանքապետարանի բնականոն աշխատանքը: Մենք պահանջում ենք կառավարությունից ու Շիրակի մարզետարանից, որպեսզի միջամտեն և խնդիրը իրավական հարթությունում լուծեն, քանի որ նրանց կատարած քայլերի արդյունքում համայնքապետարանում գործող 6 հիմնարկութուններ մատնվել են պարապուրդի: Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մարզպետարանից ու կառավարությունից չժամանեն: Հակառակ դեպքում կփակենք Երևան-Գյումրի ճանապարհը»: Բողոքի ակցիայի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Արթիկի և Մարալիկի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր բանակցություններ են վարում ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապահը բացեն: Այս պահին բանակցությունները արդյունք չեն տալիս:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am