«Զվարթնոց» -ում տիրող իրավիճակի մասին
Ժամը 19:30-ի դրությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի 80 տոկոսում որոնողական աշխատանքներն անցկացվել էին և ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանն ասելով. «Տեսնում եք` օդանավակայանի տարածքն ահռելի է։ 80 տոկոսն արդեն նայել ենք, ամեն ինչ նորմալ է»։ Իսկ ռումբի մասին տեղեկատվությունը հայտնողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատում են հատուկ ծառայությունները:
