«Ինչո՞ւ ՔՊ-ն չի սատարում Սևակ Միքայելյանին»

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անգամ ժողովրդավարությունը մեզանում կարող է սխալ ընկալվել: Անգամ ժողովրդավարության մեջ կարող են, այսպես ասած, կեղտ փնտրել: Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ինքնառաջադրվել է Հրազդանում՝ որպես քաղաքապետի թեկնածու: Նրա հետ ինքնառաջադրվել է ևս չորս թեկնածու: Այսպիսով՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է հինգ հոգի: ՔՊ-ն հայտարարել է, որ չի պաշտպանելու Սևակի թեկնածությունը: Ո՞րն է այստեղ խնդիրը: Արի ու տես, որ ոմանց կարծիքով կա խնդիր. ինչու՞ ՔՊ-ն չի սատարում Սևակ Միքայելյանին, որը նաև Հրազդանի ՔՊ կառույցի ղեկավարն է: Եթե ՔՊ-ն սատարեր Սևակին, ասելու էին՝ հա, դե, Սասունի տղան է, սատարում են՝ ՀՀԿ-ի ոճով, բան չի փոխվել և այլն: Հիմա չի սատարում, ասում են՝ ինչու՞ չի սատարում, ինչու՞ է Սևակն ինքնառաջադրվել, կարող էր չմասնակցել և այլն: Հարգելիներս, ՀՀ քաղաքացին, ըստ ձեզ, իրավունք ունի՞ մասնակցելու երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, թե՞ ոչ: Եթե այոʹ, ուրեմն ո՞րն է խնդիրը: Եթե ոչ, ապա ինչու՞ ընդդիմադիր գործունեության դեպքում այդ իրավունքը գործում է, իսկ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու պարագայում՝ ոչ: Չե՞ք զգում, որ խտրականություն է առաջանում: Երկրորդ` ՔՊ-ն ինչու՞ չի սատարում Սևակ Միքայելյանին: Շատ պարզ է. ՔՊ-ն ժողովրդավարության ջատագով քաղաքական ուժ է և եթե սատարեր իր անդամին, պիտի թեկնածուների միջև հավասարությունը խախտվեր՝ պայմանավորված նրա հոր՝ Սասուն Միքայելյանի անձով: Այդ ժամանակ իսկապես կլիներ ՀՀԿ-ի ոճով՝ սատարում է իր կուսակցության հայտնի դեմքերից մեկի որդուն: Հիմա լա՞վ չէ, որ կուսակցությունը Սևակին թողել է մենակ՝ մյուսների հետ պայքարում և սրանով ապահովում է ազատ մրցակցություն: Տարբերություն կա՞, թե՞ ոչ»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am