Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կողոպտել են էստոնիայի և Սլովակիայի Հանրապետության քաղաքացիներին

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Էստոնիայի Հանրապետության քաղաքացի, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասում բնակվող 25-ամյա Մարտին Միչոնը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում իր ընկերոջ՝ Սլովակիայի Հանրապետության քաղաքացի, Մուշ 2-րդ թաղամասում բնակվող 23-ամյա Բերթ Ցափովի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Դայմոնդ» գիշերային ակումբից դուրս են եկել և այդ ժամանակ իրենց են մոտեցել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, ովքեր առաջարկել են իրենց Ford Transit մակնիշի 35 TR 874 համարանիշի ավտոմեքենայով տուն տանել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Միչոնը հայտնել է նաև, որ հասնելով Մուշ 2-րդ թաղամասի դպրոցներից մեկի մոտ, նրանք իրենցից պահանջել են 5 հազար դրամ, սակայն իրենք հրաժարվել են վճարել նշված գումարը, հայտնելով, որ «թիվ են կրակում», ինչից հետո ծեծի են ենթարկվել, որից հետո իր դրամապանակը հափշտակել են: Ժամերի ընթացքում ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Մ. Միչոնի հայտնած քաղաքացիները հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Վալերի Սոկոլովը և նրան հյուրընկալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Կրասնոդարի երկրամասի բնակիչ, 26-ամյա Իլյա Մակուխան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները Վ. Սոկոլովին հայտնաբերել են Գյումրի քաղաքի 8-րդ Զինվորական թաղամասում, նրա մոտ հայտնաբերվել է նաև գողոնը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Սոկոլովը ծառայում է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ սերժանտ է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Վ. Սոկոլովը քննչական վարչությունում հարցաքննվել և բաց է թողնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ի. Մակուխային, ինչպես նաև Ford Transit մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am