Վանեցյանների ահռելի կարողությունը և օֆշորային ընկերությունները. politik.am

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից, որոնք պետք է ստուգվեն ու պետք է պարզվի, թե այդ բիզնեսները արդյոք կապ ունեն նախկին իշխանությունների անօրինական գործունեության հետ: Չնայած Վանեցյանի այս նվիրական գաղափարներին, պարզվում է` նրա ընտանիքը ևս ունի բիզնեսներ, որոնց առաջընթացը և ծաղկումը կապված է նախկին իշխանությունների հետ: Ամիսներ առաջ «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում ներկայացվում էին Վանեցյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսները: «Հետք» պարբերականի այդ հոդվածից որոշակի փաստեր կներկայացնենք մեր ընթերցողներին: Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը 61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: 2017-ի սեպտեմբերին Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն և հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել: Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ և 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ: Ի դեպ պետք է նկատել, որ հեղափոխությունից հետո Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ որպես կադրերի բաժնի պետ: Նույն պաշտոնը, ինչ Սերժ Սարգսյանի աշխատակազմում: Արթուր Վանեցյանի գործարար հայրը Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաև ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը: Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն և 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաև «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա: Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է և եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաև շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով: Գագիկ Վանեցյանը մասնաբաժիններ ունի նաև մի շարք ընկերություններում: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Գագիկ Վանեցյանին: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Այս ընկերությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բազմաթիվ պետական պատվերներ է ստացել: Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաև «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է: Այս ընկերությամբ նա զբաղվել է դիզվառելիքի ներկրմամբ: Գագիկ Վանեցյանին է պատկանում «Էյ Բի Տրանս» ՍՊԸ բաժնետոմսերի 60 տոկոսը: Երևանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առևտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» և «Մաքս պետրոլ» ընկերությունները): Այստեղ հետաքրքիր է իմանալ, թե Սերժ Սարգսյանի իշխանության տարիրներին ինչպես է կարողացել Արթուր Վանեցյանի հոր ընկերությունը բենզին ներկրող չորս ընկերություններից մեկը լինել, եթե հավատանք իհարկե այն պնդումներին, որ Վանեցյան ընտանիքը փոխկապակցված չի եղել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Պետք է հիշել նաև, որ բենզինի շուկան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մոնոպոլ էր և բենզին կարողանում էին ներկրել միայն այն գործարարները, որոնք ընկերական հարաբերություններ ունեին Սերժ Սարգսյանի հետ: Արթուր Վանեցյանի կինը ևս գործարար է: Նոնա Վանեցյանը անցյալ տարի Երևանի Դեմիրճյան 62 հասցեում բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը: Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն և ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին: politik.am

դիտվել է 829 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am