Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը զանգել է անհայտ անձ և չի խոսել

ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ 4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քննության սկզբում հարցաքննվել են այն քաղաքացիները, ովքեր երեխային տեսնելու վերաբերյալ տեղեկություն են հայտնել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ քաղաքացիները տեսել էին 14-ամյա երեխային»,- ասաց Խաչատրյանը: Արարատի դատախազությունը պարբերաբար Հայկի ծնողների ընդունելություն է կազմակերպում` պարզելու՝ արդյոք կա երեխայից նորություն, թե չէ: «Վերջին ընդունելություններից մեկի ժամանակ Հայկի մայրն ասել է, որ իրեն անհայտ անձ է զանգահարել, սակայն չի խոսել:

Հետո Հայկի մայրը հետ է զանգել, սակայն ոչ-ոք չի պատասխանել: Ներկայումս պարզվում է զանգահարողի ինքնությունը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Հայկի անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, իսկ արդեն հունիսի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները 10 օր որոնողական աշխատանքներ են իրականացրել Արարատի, Կոտայքի և նույնիսկ Երևանի մի շարք վարչական շրջաններում, որին ներգրավված են եղել տասնյակ փրկարար, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ, սակայն որոնողական աշխատանքները ավարտեցին անարդյունք: Որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիների կողմից ահազանգեր են եղել 14-ամյա Հայկ Հարությունյանին տեսնելու վերաբերյալ, սակայն գրեթե բոլոր ահազանգերը չեն հաստատվել: Տասն օր անց` հունիսի 18-ին, ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում էր կայացրել: Նույն օրը Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել`քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am