Բաքվի կասկածելի խոստովանությունը Արցախի հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) երեկ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմարդ Մամեդյարովի հետ՝ սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: «Երկու երկրների նախարարների հետ համանախագահները զրուցել են տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և հստակություններ մտցրել վերջերս արված որոշ հայտարարությունների և մտահոգությունների տեղիք տվող միջադեպերի վերաբերյալ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող անհիմն մահվան դեպքերի վերաբերյալ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին և կոչ են արել կողմերին կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից», ասվում է հայտարարությունում: Ապա` հայտարարությունում նշվում է, որ ԱԳ նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կարևորությունը, և համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան և կզեկուցեն ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին բանակցությունների ընթացքի մասին: Համանախագահների հայտարարությունը կարելի է ասել՝ կրկին բալասնավորված է, նշված չէ թե կոնկրետ ում է ուղղված զգուշացումը և կոչը՝ օրինակ` սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու մասին: Իսկ սա նշանակում է, որ այն ուղղված է երկու կողմերին: Այս պայմաններում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, փաստորեն, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, բայց որևէ խոսք չկա այն մասին, թե արդյո՞ք առաջիկայում կարող է կայանալ Փաշինյան-Ալիև հանդիպում: Նշանակում է անորոշությունը արցախյան բանակցային գործընթացում շարունակվում է պահպանվել, ինչը կանդրադառնա նաև սահմաններում լարվածության պահպանման վրա: Իսկ ահա Բաքուն, անմիջապես, մեկնաբանել է նյույորքյան հանդիպումը: «Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հաջորդ ամիս շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ», Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը: «Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել հետաքրքիր և կարևոր մտքերի փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման շուրջ, և թե ինչ է անհրաժեշտ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, այդ թվում կլինի համանախագահների այց տարածաշրջան»: Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին հայտարարությանը: Նա նշել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները կարող են պարալիզացնել բանակցային գործընթացը: Նա հավելել է, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Արցախից, դա պայման է, որի կատարման դեպքում միայն կարող է առաջընթաց լինել բանակցություններում և հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել: Հայտնի է, որ արցախյան թեման քննարկվել է Նյու Յորքում նաև Մնացականյան-Լավրով հանդիպմանը: «Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային ֆորումների շրջանակում հայ-ռուսական գործակցությանը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am