Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է
Միլիարդատերերի ցուցակում գործարար, «Տաշիր Գրուպ» հոլդինգի ղեկավար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը $ 3,1 միլիարդ կարողությունով զբաղեցնում է վարկանիշային ցուցակի 549-րդ հորիզոնականը: Նրան պատկանող հոլդինգը Ռուսաստանի ամբողջ տարածքում միավորում է առեւտրի 33 կենտրոն, օֆիսային 4 համալիր եւ 8 հյուրանոց եւ այլն:
Երկրորդ ամենահարուստ հայը 810-րդ տեղը զբաղեցնող Էդուարդո Էռնեկյանն է՝ $ 2,2 միլիարդ:
Ամենահարուստ հայ միլիարդատերերի եռյակը եզրափակում է Ռուսաստանում ամենախոշոր ապահովագրական ընկերության՝ «Ռոսգոսստրախի», սեփականատեր Դանիիլ Խաչատուրովը: Նրա կարողությունը գնահատվել է $ 1,46 միլիարդ: Այս ցուցանիշով նա աշխարհի 1275-րդ միլիարդատերն է:
