Սպառնալիքների փուլ՝ Հայաստանի հարևանի ու դաշնակցի համար

«ԱՄՆ-ը ձեզ չի թելադրի, թե ինչպես ապրել, աշխատել կամ աղոթել» Երկու օր առաջ միջազգային մասշտաբի կարևոր ուղերձներ հնչեցին, որոնք առնչվում են մեր հարևան Իրանին և ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Եվ, եթե Վաշինգտոնի քաղաքականությունն այսպես շարունակվի, թերեւս, Հայաստանի իշխանություններն էլ պետք է արտաքին քաղաքականությունում խիստ զգուշավորություն ցուցաբերեն՝ չզոհաբերելով ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ հարաբերությունները: «Միացյալ Նահանգներն այսօր շատ ավելի ուժեղ է քան երկու տարի առաջ, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի լիագումար նիստում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` դիմելով դահլիճում հավաքված պետությունների ղեկավարներին: Նա, իհարկե, պնդեց, որ Վաշինգտոնը ցանկանում է հարաբերություններն աշխարհի հետ կառուցել իրավահավասարության սկզբունքի վրա: «Միացյալ Նահանգները ձեզ չի թելադրի, թե ինչպես ապրել, աշխատել կամ աղոթել: Մենք միայն մի խնդրանք ունենք փոխարենը` դուք էլ հարգեք մեր ինքնիշխանությունը», ասաց Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից: Ինչպես և կարելի էր ենթադրել, Թրամփի ելույթի մի զգալի մասը նվիրված էր Իրանի հետ հարաբերություներին: ԱՄՆ նախագահը շարունակեց կոշտ հրեռոտառաբանություն կիրառել` կոչ անելով միջազգային հանրությանը հետևել Վաշինգտոնի քայլերին․ - «Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին մեկուսացնել Իրանի վարչակազմը, քանի դեռ այն շարունակում է իր ագրեսիան: Իրանի ղեկավարները շարունակում են քաոս, մահ և ավերածություններ տարածել: Նրանք չեն հարգում իրենց անմիջական հարևաններին, այլ պետությունների ինքնիշխանության սկզբունքը: Փոխարենը Իրանի ղեկավարները թալանում են երկրի ռեսուրսները` գնալով ինքնահարստացման ճանապարհով: Իրանի ժողովուրդն իրավացիորեն վրդովված է, որ իր ղեկավարները երկրի հարստությունը հանդիսացող միլիարդավոր դոլարներ են թալանել»: Անդրադառնալով Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու իր որոշմանը՝ Թրամփը ընդգծել է՝ այդ գործարքից հետո Թեհրանը առավել ագրեսիվ է դարձել և ազատվելով պատժամիջոցներից, ստացած եկամուտները ծախսել ահաբեկչության ֆինանսավորման վրա: Խոսելով սիրիական խնդրից` Թրամփը կրկին կենտրոնացավ Իրանի հարցի շուրջ: Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ, Սիրիայում խաղաղ կարգավորման որևէ տարբերակ չի կարող գործուն նշանակություն ունենալ, եթե այն չի լուծում Թեհրանի միջամտության հարցը սիրիական պետության ներքին գործերին: ԱՄՆ-ի նախագահի համոզմամբ, իր մերձավորաևելյան քաղաքականության ևս մեկ ակնառու հաջողությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր․ - «Այս տարի մենք ևս մեկ կարևոր քայլ ձեռնարկեցին Մերձավոր Արևելքում: Ես տեղափոխեցի ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ: Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է պատանդ հանդիսանա տարատեսակ հին դոգմաների, վարկաբեկված գաղափարախոսությունների և այսպես կոչված փորձագետների ձեռքում, որոնց հաշվարկները տարիներ շարունակ կրկին ու կրկին սխալ են դուրս գալիս»: Նաև կոշտ քննադատություն՝ Գերմանիայի ու Ռուսաստանի հասցին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Թրամփը բավական կոշտ քննադատության ենթարկեց նաև ԵՄ առաջատար պետության` Գերմանիայի իշխանություններին, որոնք շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք» խողովակաշարի կառուցման գործում: Նա քննադատել է Գերմանիային և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը. «Եթե Գերմանիան անհապաղ կերպով չփոխի իր քաղաքականությունը, այն լիակատար էներգետիկ կախվածության մեջ կընկնի Ռուսաստանից»: Շուրջ տասը րոպե շարունակված ելույթում Թրամփն, այսպիսով, քննադատեց Ռուսաստանին՝ Սիրիայի վարչակազմի կողմից իրականացված սպանդը հովանավորելու համար, ինչպես նաև պնդեց, որ Չինաստանը փորձում է միջամտել ամերիկյան կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններին: Թրամփը նշել է, որ ապագայում ԱՄՆ-ն պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել միայն «Ամերիկայի բարեկամներին» և ստուգել` «ինչն է գործում և ինչը՝ ոչ, և արդյոք մեր դոլարներն ու մեր պաշտպանությունը ստացած երկրները հաշվի առնու՞մ են մեր շահերը»: Իր հերթին, Լեհաստանը, որը փորձում է անկախանալ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումից, ԱՄՆ նախագահի գովասանքին է արժանացել: Վարշավան նաև Վաշինգտոնին խնդրել է իր տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայել: «Միլիարդներ, միլիարդավոր դոլարներ են ԱՄՆ-ից Չինաստան արտահոսել» «Նրանք աշխատում են իմ վարչակազմի դեմ, քանի որ առաջին անգամ Սպիտակ տուն է եկել մի ղեկավար, որը մարտահրավեր է նետում Չինաստանին առևտրի հարցում», - ասել է Թրամփը՝ առանց հավելյալ փաստեր ներկայացնելու: Չինաստանը չի ստանա ամերիկյան դոլարները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հաստատել է Չինաստանի դեմ առևտրային պատերազմը շարունակելու մտադրությունը: Նա, սակայն, նշել է, որ ԱՄՆ-ն բաց է Պեկինի հետ փոխգործակցության համար, բայց հավասար պայմաններում`այլ ոչ թե այն պայմաններով, որոնք գործել են նախորդ վարչակազմերի օրոք: Հիշեցնենք, որ Վաշինգտոնն իր նոր քաղաքականությունը պատճառաբանում է նրանով, որ Չինաստանը ցանկանում է տապալել Թրամփին և միջամտում է առաջիկա ընտրություններին: «Միլիարդներ, միլիարդավոր դոլարներ են ԱՄՆ-ից Չինաստան արտահոսել: Մենք այդպիսի բան չենք հանդուրժի, ամեն ինչ պետք է ազնիվ լինի: 215 միլիարդ դոլարն այժմ մեզ մոտ կմնա, և մեր տնտեսության վրա այլևս ոչ մի ազդեցություն չկա: Եվ չի լինի: Չինաստանը փորձել է միջամտել մեր ընտրություններին, որպեսզի ես պարտվեմ. չէ՞ որ նախկինում նրանք այդպիսի մարտահրավերի հետ չեն բախվել: Ես կցանկանայի բացել Չինաստանը մեր ֆերմերների և արդյունաբերողների համար, սակայն այն չի ցանկանում բացվել: Նրանք 25-55 տոկոս մաքսատուրք սահմանեցին, մենք ի պատասխան ոչինչ չարեցինք: Այժմ իրավիճակն այլ է: Եվ այժմ շահողը մենք ենք»,-ասել է Թրամփը: Այսպես, Թրամփի ելույթը կարելի է բավական կոշտ համարել առհասարակ աշխարհին ԱՄՆ-ի դերն ու ուժը ցուցադրելու առումով: Թրամփի ելույթը վկայեց այն մասին, որ Վաշինգտոնը շարունակելու է կոշտ քաղաքականությունը Հայաստանի հարևան Իրանի հետ: «Եվրոպական երկրները պետք է խզեն դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ», շեշտում է Վաշինգտոնը ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակեցին Իրանի նկատմամբ «հարձակումը»: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի շուրջ համաժողովի ժամանակ Թեհրանի իշխանություններին «ապօրինությունների ռեժիմ» է անվանել՝ եվրոպական երկրներին բոլոր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ խզելու կոչ անելով: «Վերջին 40 տարվա ընթացքում Իրանի գործողություններն ապացուցել են, որ Թեհրանը ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողների թվին է պատկանում: Իրանի իշխող ռեժիմն ապօրինությունների ռեժիմ է», հայտարարել է Փոմփեոն՝ Իրանին մեղադրելով նաև Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: «Մի քանի շաբաթ առաջ մեր դաշնակիցները դադարեցրել են բոլոր դիվանագիտական ուղևորությունները դեպի Իրան՝ ի պատասխան ահաբեկչությունների օժանադակության… Հույս ունենք, որ ավելի շատ եվրոպական երկրների կողմից այդպիսի քայլերի ականատես կլինենք»,- նշել է պետքարտուղարը: ԱՄՆ-ն այլ պետություններին թույլ չի տա շրջանցել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, նշել է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոթոնը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կհետևի եվրոպական ընկերություններն ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանելու ԵՄ-ի նախաձեռնությանը. «Մենք թույլ չենք տա, որ Եվրոպան կամ որևէ մեկը շրջանցի մեր պատժամիջոցները»: Իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր արտաքին սպառնալիքն Է համարել երկրի համար: Վիրջինիայի Ռազմական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ նա ասել է. «Կարծում եմ, որ, եթե խոսելու լինենք արտաքին մարտահրավերների մասին, առաջինը, ինչի վրա հարկ Է ուշադրություն դարձնել, միջուկային սպառնալիքն Է Ռուսաստանի կողմից, ավելի նվազ չափով Չինաստանը եւ, հավանաբար, Հյուսիսային Կորեան»: Մեթիսի խոսքով՝ ԿԺԴՀ-ն ամենաակտուալ խնդիրն Է երկրի համար, Ռուսաստանը՝ ամենաբարդ մարտահրավերը ռազմական առումով, իսկ Չինաստանը՝ երկարաժամկետ «քաղաքական սպառնալիքը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով Պաշտպանության փոխնախարարն անհատապես հանդիպել է գնդերեց սարկավագներին եւ ճշտել նրանց դիրքորոշումը (video) Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ Տունը մամա չկա՞, ասի՝ տղա՛, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը Բաքվի բանտում են, դու սիրտ չունե՞ս (video) Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել․ Խաչիկ Գալստյանի ուղերձը «Արարատ Միրզոյա՛ն, էդ ինչո՞վ էին քեզ ուզում սպ**ել»․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և աշխատակիցը ծեծի են ենթարկել 19-ամյա բանվորին Ադրբեջանը Նախիջևանի սահմանադրությունից հանել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները Պատմության մեջ նման բան չի եղել․ իշխանությունը փորձում է խափանել Մայր Աթոռի գործունեությունը Մարզերում գիտե՞ք՝ ինչ են ասում Փաշինյանի մասին․ Արման Թաթոյան (video) «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Արմեն Աշոտյան Նոր մեղադրանք՝ Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ Եկել է Նիկոլի թալանն ու փոսերը հաշվելու ժամանակը․ Անժելա Թովմասյան (video) Դա թշնամու բենզին ա․ տավուշեցիների կտրուկ պատասխանն՝ ադրբեջանական բենզինի վաճառքին (video) ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնեական լիազորությունները Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, «Մի հադըմ ապտակ կուդամ, կըսեմ՝ թոշակի չհասնիս»․ ի՞նչ կասեն գյումրեցիները Փաշինյանին (video) «Ադմիրալ Սուրո՛,տենց լավ չի, գիտե՞ս՝ ինչ պետք ա դեռ անես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նորատուսում կրքերը չեն հանդարտվում. ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են Գավառի հիվանդանոց Սաֆրաստյա՛ն, բան չունե՞ք ասելու Սուրեն Պապիկյանին․ Անժելա Թովմասյան (video) «Այս գործը շինծու է և քաղաքական պատվեր»․ Սպարտակ Ղուկասյանը կտրականապես հրաժարվել է գալ դատարան Ինձ ու քեզ էլ կարող է վաղը տանի․ քաղաքացին՝ ապօրինի կալանքների մասին (video) Բաքվում հայտնել են մինչև հունիս խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին Ինչ եղանակ է սպասվում փետրվարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am