Կառավարությունը կրճատեց
ՀՀ կառավարության աշխատակազմի կազմից ինը տրանսպորտային միավոր վերցվեց և տրամադրվեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը՝ օտարելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջին քայլն է և պետական մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի:
