Ռազմական համագործակցություն`ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև
Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը չորեքշաբթի Վաշինգտոնում Պենտագոնի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել պաշտպանական ոլորտում՝ ասվում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրությունում։ Trend գործակալության փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործացության համատեքստում, համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և ապագայի ծրագրեր։ Ադրբեջանի պատվիրակությունը՝ կազմված ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներից, գլխավորել է Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում եղել են ՊՆ-ի և Պետդեպի, Միացյալ շտաբի հրամանատարության ներկայացուցիչներ, գլխավորել է պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Կարպենտերը։ Միջոցառմանը նաև ներկա են եղել Ադրբեջանում ԱՄ դեսպան Ռոբերտ Սեկուտան և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։
