Հրազդանի քաղաքապետի թեկնածուներից 2-ը հետ են վերցրել փաստաթղթերը

Այսօր ավարտվեց ապրիլի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետը: Մարտի 30-ից մեկնարկում է քարոզարշավը: Իսկ մինչ այդ թեկնածուները իրենց եկամուտների մասին հայտարարագիր կներկայացնեն Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից 2-ին ԸԸՀ-ն չի գրանցել: Իրենց փաստաթղթերը ԸԸՀ-ից հետ են վերցրել անկուսակցական Վաղարշակ Պողոսյանն ու ՀՀԿ-ական Ռաֆայել Գրիգորյանը: Այսպիսով, Հրազդանում մրցակցությունն ընթանալու է ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի եւ «Հայկական վերածնունդից» Արթուր Միսակյանի միջեւ: Թալինում առաջադրված 4 թեկնածուներից մեկի գրանցումն է ԸԸՀ-ն մերժել. խոսքը անկուսակցական Գեւորգ Գրիգորյանի մասին է: Այստեղ կպայքարեն գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, Հայկական վերածնունդից Գուրգեն Գրիգորյանը, ՀՅԴ-ից Տիգրան Հարությունյանը: Սպիտակ քաղաքում առաջադրված 4 թեկնածուներից 2-ի գրանցումը մերժվել է. ԸԸՀ-ն գրանցել է միայն գործող համայնքապետ Գագիկ Սահակյանի ու Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի թեկնածությունները: Իրավիճակը հետաքրքիր է նաեւ գյուղերում: Արմավիրի մարզիԱռատաշեն համայնքում, օրինակ, բոլոր 5 առաջադրվածներն էլ գրանցվել են՝ այդ թվում գյուղի միջնակարգ դպրոցի պահակ Արտակ Ղազարյանը, ով ի դեպ, ՀՀԿ-ից է: Ընդհանրապես այս համայնքում առաջադրված 5 թեկնածուներից 4-ը ՀՀԿ-ական են, որոնցից ոչ մեկին կուսակցությունը չի սատարում: armtimes.com

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am