Հռոմի Ֆրանցիսկոս պապը կխոնարհվի ներգաղթյալների առջև
Մեծ կամ Մաքուր հինգշաբթին, որն ըստ Կաթոլիկ օրացույցի՝ նշվում է մարտի 27-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը կանցկացնի «Ներգաղթյալների կենտրոնում»: Այն գտնվում են Հռոմից ոչ հեռու՝ Կաստելնուովո դի Պորտո քաղաքում, որտեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր սպասում են, որպեսզի իրենց կացարան հատկացվի: Ինչպես տեղեկացրեց արքեպիսկոպոս Սալվատորե Րինո Ֆիզիկելլան Վատիկանի պաշտոնական թերթում՝ L’Osservatore Romano-ում լույս տեսած իր հոդվածում՝ «Խորհրդավոր ընթրիքի հիշատակումը» պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կլվանա Իտալիայում կացարանի հատկացման սպասող թվով 12 ներգաղթյալների ոտքերը: Հռոմի պապը որոշել է, որ քրիստոնյաների համար կարևորագույն երկուհազարամյա իրադարձությունը, երբ Քրիստոսը լվացավ 12 առաքյալների ոտքերը Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, այս անգամ տեղին է հիշել մահմեդականների միջավայրում: Այս գործողությամբ Հռոմի պապը խնդրում է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր ներգաղթյալի:
