ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը պաշտոնապես հաղորդում է
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը պաշտոնապես հաղորդել է, որ չի պլանավորում Եվրոպայի առաջիկա առաջնության հանդիպումներն անցկացնել առանց հանդիսատեսի: Կազմկոմիտեն աշխատում է պահեստային տարբերակների մշակման ուղղությամբ, որոնք կգործարկվեն արտակարգ իրավիճակներում: «Մենք վստահ ենք, որ անվտանգության բոլոր միջոցառումները կօգնեն՝ ապահովելու տոնական «Եվրո-2016»,- նշված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:- Ուստի չկա պլան, որ խաղերը կարող են անցկացվել փակ դռների հետևում: Սակայն մենք պահեստային տարբերակներ ենք մշակում ճգնաժամային իրավիճակների համար, քանզի պատասխանատու ենք գործընթացի բոլոր մասնակիցների (ֆուտբոլիստներկ, երկրպագուներ և այլոք) անվտանգության համար ու լրջորեն ենք մոտենում այդ հարցին»:
