Ռուսաստանն է կանգնած պայթյունների հետևում. Տուրչինով
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարից հետո՝ Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններում ռուսական հետք է տեսել նաև երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը: Ինչպես հաղորդում է «Корреспондент»-ը, նրա կարծիքով՝ ԵՄ-ում ահաբեկչական հարձակումների ներկայիս ալիքը՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից սկսված հիբրիդային պատերազմի» հետևանքն է: «Մեր երկրի արևելքում բռնկված արյունոտ տերոռի, ինչպես նաև Թուրքիայում, Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունների ռեժիսորները նույնն են»,- մեջբերում է քաղաքական գործչին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: «Դիտավորությամբ ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքը Սիրիայի քաղաքներում՝ Ռուսաստանն ակտիվորեն խթանել է զանգվածային միգրացիոն հոսքերը, որի շրջանակներում հեշտ է քողարկել ֆունդամենտալիստներին և ահաբեկիչներին», - պարզաբանել է նա:
