Ռուսաստանը՝ մահապարտ ահաբեկչուհիների թիրախում
16 կանայք, ովքեր իրենց «Քյաջի ալ-Բիրու» խմբավորման գրոհայիններ են համարում, Թուրքիայում պատրաստություն են անցել և եվրոպական երկրների տարածքով Ռուսաստան են մեկնել ահաբեկչություններ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում անելով ՌԴ ուժային կառույցներին: Կանանց մասին հաղորդվել է իրավապահ մարմինների բոլոր ստորաբաժանումներին: «Թուրքիայի զորավարժանքների ճամբարներից մեկում 16 կանաք են պատրաստվել, ովքեր փետրվարի վերջին ռուսաստան են մեկնել դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման նպատակով»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը: LifeNews-ի մոտ հայտնված փաստաթղթում ասվել է, որ նրանց համակարգողը ռուսաստանի քաղաքացի ոմն Սաֆարի Ալ-Ջաբրիյն է: Գրոհային կանանց թիրախը հասարակական տրանսպորտն է, մետրոյի կայարանները և զինվորական ստորաբաժանումները: Ահաբեկչությունների իրականացման համար վայրերը փնտրում և պատրաստում են նրանց խմբավորման անդամները:
